News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ եթե ընտրությունները չեղարկեն, Ադրբեջանը զորքերը հետ կքաշի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ  Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ  եթե ստեղծվա սահմանային իրավիճակը խորանա, ինքը չի բացառում, որ ընտրություններ տեղի չունենան:

«Ուզում եմ հասկանալ՝ երբ նման առաջարկություն են անում, փոխարենը ի՞նչ են առաջարկում։ Տպավորություն է, որ եթե ընտրությունները չեղարկեն, Ադրբեջանը զորքերը հետ կքաշի։ Իրավիճակը հետեւյալն է․ այս ամենի պատճառը Նիկոլ Փաշինյանի կառավարության ապաշնորհությունն ու անկարողությունն է։ Եթե Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու պատճառը գործող իշխանությունն է, ապա պետք է ազատվել այդ իշխանությունից։ Երբ մենք փողոցում էինք պայքարում, նույն Էդմոն Մարուքյանը եւ մեր շատ այլ գործընկերներ ասում էին, որ միակ ելքը ընտրություններն են, հիմա մտել ենք ընտրություններ, ասում են չէ, ընտրությունն էլ ելք չէ, բա ո՞րն է ելքը։ Եթե ընտրություն չի լինի, այս իշխանությունը փողոցով էլ չի գնում, ուրեմն պետք է մնա, դա՞ է իրենց ուզածը»,-ասաց Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ անդամը նաեւ ընդգծեց, որ այլ քաղաքական գործիչներ էլ նման հայտարարություններ են անում, այնինչ երբ իրենք փողոցային պայքարի էին դուրս եկել, խոսում էին ընտրությունների մասին, իսկ հիմա ընտրություններից են փորձում խուսափել:

«Նաեւ կուզեմ անդրադառնալ այլ գործիչների հայտարարություններին, որ ասում են՝ այս օրերին ի՞նչ ընտրություն, տեսել են, որ շանս չունեն, սկսել են ընտրության դեմ խոսել։ Իսկ այն ժամանակ, երբ մենք ասում էինք՝ ընտրություն պետք չէ, եկեք, միացեք մեզ, փողոցով քշենք այս իշխանությանը, նրանք պատրաստվում էին ընտրություններին»,- հավելեց նա։

Նշենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը կուսակցության երրորդ համագումարին հայտարարել էր. «Եթե այս վիճակը խորանալու է, ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա, որովհետև եթե ամեն օր ադրբեջանական զինուժը պետք է շատանա մեր տարածքում՝ ինչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ