News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ջավախքի հարցում Վրաստանի իշխանություններն անցնող տարիներին ցուցաբերել են առավել նուրբ ու բարդ մոտեցում: Այդ մասին այսօր` հունիսի 24-ին ՀՅԴ Ընդհանուր ժողովում հայտարարել է կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքով, մի կողմից երկրամասը օժտել եւ շարունակում են օժտել հաղորդակցության եւ էներգետիկ ժամանակակից ենթակառույցներով, ինչը տնտեսական զարգացման նախադրյալներ է ստեղծում, մյուս կողմից` հստակ նպատակադրումով երկրամասը մնում է Վրաստանի տնտեսապես ամենահետամնաց շրջանը:

 «Ավելին` Վրաստանի իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշում գործադրել հասարակության ակտիվ շրջանակների վրա եւ վախի մթնոլորտ են ստեղծել ժողովրդի մոտ: Բացահայտորեն խոչընդոտվում է Ջավախքի ժողովրդի հայկական ինքնության պայհպանումը, շարունակվում է քաղաքական խտրականությունը հայ ազգաբնակչության նկատմամբ, ժողովրդագրական վիճակը ի վնաս հայության փոխելու քաղաքականությունը», - հայտարարել է Մարգարյանը, հավելելով, որ ՀՅԴ-ն շարունակում է աջակցել ջավախահայության ինքնավարության պահանջին:

«Բոլոր նրանք, ում համար կարեւոր են Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները, պետք է գիտակցեն` Ջավախքը վառոդով լեցուն տակառ է, որն ուշ թե շուտ պայթելու է, եթե ժամանակին չցուցաբերվի խոհեմություն եւ Ջավախքին չտրվի այն, ինչ սահմանում է միջազգային օրենքն ու փորձը», - ասել է Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ