News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից եւ հիմնադիրներից մեկը՝ Մահմուդ Ալ-Զախարը, ասել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումները պաղեստինյան անկլավի խիտ բնակեցված տարածքներից չեն եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Քաղաքացիական տարածքից ոչ մի հրթիռ չի արձակվել»,- ասել է նա Sky News-ին՝ հավելելով, որ հրթիռների մեծ մասը արձակվել է Իսրայելի հետ սահմանի մոտ:

Խոսելով չորրորդ օրն Իսրայելի հետ գործող հրադադարի ռեժիմի մասին՝ Ալ-Զախարը համոզմունք է հայտնել, որ այս ռեժիմը չի խախտվի: «Կարծում եմ, որ երկու կողմերից ոչ ոք ավելի շատ չի ձգտում էսկալացիայի, քան նախկինում էր: Ուստի ես հավատում եմ, որ այն կշարունակվի»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:

Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրեց այն բանի վրա, որ ՀԱՄԱՍ-ը դեմ չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպում անցկացնելուն: «Իսկ ինչո՞ւ ոչ»։ Այո, Բայդենը սատարում է Իսրայելին, բայց ես կարծում եմ, որ մենք, որպես պաղեստինյան ժողովուրդ, նրա հետ անկեղծորեն խոսելու առաքելություն ունենք»,- ասել է նա:

ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, ՀԱՄԱՍ-ին համարում են ահաբեկչական կազմակերպություն:

Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետը մայիսի 20-ի երեկոյան միաձայն ընդունել էր հակամարտության իսրայելա-պաղեստինյան գոտում առանց որեւէ պայմանի երկկողմ հրադադարի մասին Եգիպտոսի նախաձեռնությունը: Հրադադարը ուժի մեջ է մտել մայիսի 21-ի առավոտյան 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ