News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մերձավորարեւելյան շրջագայության է մեկնում, որի նպատակն է ամրապնդել հրադադարի ռեժիմը, որը հանգեցրել է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ 11-օրյա ռմբակոծությունների դադարեցման:

«Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի իսրայելցի ղեկավարների հետ՝ Իսրայելի անվտանգության նկատմամբ մեր վճռական հավատարմությունը քննարկելու համար»,- ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ:

«Նա կշարունակի մեր վարչակազմի ջանքերը՝ տարիներ շարունակ անտեսվելուց հետո պաղեստինյան ժողովրդի եւ առաջնորդների հետ կապերն ու աջակցությունը վերականգնելու համար»:

Բացի Իսրայելից եւ Պաղեստինից, Բլինքենը կայցելի Կահիրե՝ նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի հետ խորհրդակցելու, այնուհետեւ Ամման, որտեղ կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի հետ:

Իր թվիթում Բլինքենը գրել է, որ ուղեւորությունն ուղղված կլինի «հրադադարի ռեժիմը ամրապնդելու ջանքերին»: «Միացյալ Նահանգները ինտենսիվ դիվանագիտություն են վարում, որպեսզի վերջ դնեն ռազմական գործողություններին եւ նվազեցնեն լարվածությունը»,- հավելել է նա:

Գազային Իսրայելի հարվածների հետեւանքով սպանվել է 248 պաղեստինցի, այդ թվում՝ 66 երեխա, վիրավորվել է ավելի քան 1900 մարդ, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը:

Բժիշկների խոսքով, Գազայի կողմից հրթիռների եւ գնդակոծությունների հետեւանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ արաբական ծագմամբ մի երեխա եւ դեռահաս, մի հնդիկ եւ Թաիլանդի երկու քաղաքացի: Իսրայելում վիրավորվել է շուրջ 357 մարդ:

ՄԱԿ-ը հայտարարում է, որ սպանվածների կեսից ավելին, իսրայելական օդային հարվածների ճնշող մեծամասնությունը, քաղաքացիական անձինք են եղել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ