News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
482.26
EUR
544.28
RUB
6.14
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին Հայաստան նախատեսված իր այցից առաջ, հայտնում է Mehr–ը:

Ըստ նրա` լայնածավալ փոխգործակցության հաստատումն աշխարհի երկրների հետ, հատկապես` հարեւան պետությունների, Իրանի կառավարության հիմնական ռազմավարություններից մեկն է:

Ըստ այդմ, ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարությունը ներկայումս վերահսկում է երկկողմ եւ բազմակողմ բանակցություններն ու փոխգործակցությունն այլ երկրների հետ` շեշտը դնելով առեւտրի, բիզնեսի, տրանսպորտի եւ տարանցիկ կապերի զարգացման վրա: «Ըստ նախատեսված ծրագրի՝ երկու երկրների` Իրանի եւ Հայաստանի պաշտոնատար անձինք երկկողմ բանակցություններ կանցկացնեն համապատասխան հարցերի շուրջ»:

«Բացի այն, որ Իրանում հայկական համայնք կա, երկու երկրների միջեւ գոյություն ունի ազգակցական եւ մշակութային կապ, ուստի անհրաժեշտ է թեթեւացնել ժողովուրդների եւ երկրների մշակութային փոխգործակցությունը, եւ պետք է ավելի ամուր ենթակառուցվածք ստեղծվի բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ընդլայնման համար»:

Նրա խոսքով` հայկական երթուղու օգտագործումը Հյուսիս-հարավ միջանցքի մի մասի համար հիմնական հարցերից մեկն է, որը կքննարկեն Իրանի եւ Հայաստանի պաշտոնատար անձինք իր այցի ընթացքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից. Վարդան Ոսկանյան
Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ, որը նպատակ է...
Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից կնախագահի Մհեր Գրիգորյանը
2019 թվականի դեկտեմբերի 11-ին վարչապետը հաստատել էր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական…
Մեկնարկել են Iran Airtour ավիաընկերության Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին…
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր…
Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարեւոր է Սյունիքը․ Ոսկանյան
«Թավրիզում մեր հյուպատոսության բացումը հստակ ազդակ կլինի Բաքվի բռնապետին»․․․
Իրանը Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն կտա
Իրանի Նախարարների խորհուրդը կամ նախարարների կաբինետը հավանություն է տվել Իրանի արտաքին գործերի նախարարության առաջարկած ծրագրին...
Ֆոտոռեպորտաժներ