News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջազգային լրագրողական հանրությունը Բելառուսի իշխանությունների վրդովեցուցիչ վարքագծի ականատեսը դարձավ. մայիսի 23-ին Telegram-ի Nexta ընդդիմադիր ալիքի ստեղծող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար երկրի ղեկավարությունը կիրառեց աննախադեպ միջոց՝ Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության օդանավին ստիպելով վայրէջք կատարել Մինսկում։ Այս մասին նհայտարարություն են տարածել հայաստանյան 10 լրագրողական կազմակերպություններ:

Հայտարարությունում ասվում է.

«Սա Բելառուսում լրագրողների հանդեպ անօրինական գործողությունների առաջին դեպքը չէ։ Այդ երկրում մեր շատ գործընկերներ տարիներ շարունակ, հատկապես՝ 2020թ․ նախագահական խնդրահարույց ընտրություններից հետո, ենթարկվում են անթույլատրելի հետապնդումների։

2016-ի դեկտեմբերին երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի անմիջական մասնակցությամբ ձերբակալվեց և Ադրբեջանին հանձնվեց ճանապարհորդ և բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Պաշտոնական Մինսկն անտեսել էր այն հանգամանքը, որ Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, իսկ Բելառուսում գտնվում էր որպես արտասահմանցի զբոսաշրջիկ ու երկրի որևէ օրենք չէր խախտել։ Հայտնի է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մայիսի 20-ին՝ Պրոտասևիչի դեպքից ընդամենը 3 օր առաջ, Լապշինի գործով վճիռ կայացրեց՝ Ադրբեջանին մեղադրելով Բաքվի բանտում բլոգերի հանդեպ դաժան կտտանքների, մահափորձի, ինչպես նաև՝ փաստաթղթերի կեղծման համար։ ՄԻԵԴ վճիռն անուղղակի մեղադրանք էր նաև Բելառուսի իշխանությունների հասցեին, սակայն դա վերջիններիս հետ չպահեց անթույլատրելի գործողություններից, որոնք ակնհայտ մարտահրավեր էին միջազգային հանրությանը և միջազգային իրավունքին։

Մենք՝ հայաստանյան լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին՝ վճռական և կոշտ միջոցներ ձեռնարկել խոսքի ազատության սկզբունքները ոտնահարող ռեժիմների դեմ, որոնք է՛լ ավելի են ահագնացնում ճնշումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ:

Անցյալ տարվա աշնանը 44-օրյա Արցախյան պատերազմում տուժեցին և հայ, և արտասահմանցի մի շարք գործընկերներ, և որպես այդ պատերազմն ապրած երկրի քաղաքացի և լրագրող՝ մենք չենք կարող անտարբեր մնալ ժամանակակից քաղաքակրթության հիմնարար արժեքների ցինիկ մերժման փաստերի նկատմամբ և զրոյական հանդուրժողականություն ենք պահանջում նման դեպքերի հանդեպ»:

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ