News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք կարող ենք չինացի զբոսաշրջիկներին ներգրավել Հայաստան: Այս մասին հայտարարեց Kuaishou ընկերության փոխնախագահ Լյու Չժենը՝ «Օգտագործենք Kuaishou-ն՝ բացահայտենք մեզ համար մի հիանալի աշխարհ» առցանց միջոցառմանը, որը կազմակերպել էր Շանհայի համագործակցության կազմակեպության (ՇՀԿ) բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության հանձնաժողովը եւ «Խուանցյուվան» պորտալը:

Լյու Չժենի խոսքով՝ Kuaishou-ի տեսահավելվածը, որը Չինաստանում ամենահայտնիներից է, կարելի է օգտագործել նաեւ ՇՀԿ երկրներ չինացի զբոսաշրջիկներ գրավելու համար, ինչը կազդի այս պետությունների տնտեսական զարգացման վրա:

«Մեր հավելվածը շատ հայտնի է Չինաստանում, քանի որ այն ի սկզբանե կողմնորոշված էր դեպի ՉԺՀ աղքատ շրջաններում գյուղական բնակչությունը: Մարդիկ նկարահանում էին իրենց առօրյա կյանքը եւ ուշադրություն գրավում: Մեր հավելվածն օգնել է նրանց լուծել բազմաթիվ ֆինանսական խնդիրներ ֆերմերների համար, ովքեր իրենց արտադրանքը ներկայացնում էին մեր կայքում եւ ցույց էին տալիս առօրյան: Աստիճանաբար օգտագործողները շատացան, եւ մեր արտադրանքը հանրաճանաչ դարձավ նաեւ ՉԺՀ խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ՝ Լատինական Ամերիկայում: Մինչ TikTok-ի եւ այլ հավելվածների մեր մրցակիցները հիմնականում շեշտը դնում էին հայտնիների, նրանց երգերի եւ այլնի վրա, մենք ապավինում էինք հասարակ մարդկանց, ինչը մեզ հսկայական ժողովրդականություն բերեց»,- ասաց Լյու Չժենը:

NEWS.am-ի այն հարցին, թե ինչպես է ընկերությունը նախատեսում ընդլայնել իր լսարանն այլ երկրներում, եթե այն օգտագործվում է ՉԺՀ-ի որոշակի սոցիալական շերտի կողմից, որը հիմնականում գտնվում է երկրի գյուղատնտեսական շրջաններում, Լյու Չժենը պատասխանեց, որ ընկերությունը մտադիր է համագործակցել արտասահմանյան լրատվամիջոցների հետ եւ ընդլայնել իր լսարանը:

«Մենք կարող ենք հանդիսատեսներին միավորել մեր կարճ տեսանյութերի միջոցով: Եթե ձեր երկրից վավերական տեսանյութերը հայտնվեն մեր հարթակում, դրանք ուշադրություն կգրավեն եւ կհետաքրքրեն չինացիներին: Մեր անվճար հարթակն ամեն ամիս իրականացնում է ավելի քան մեկ միլիարդ բովանդակության ներբեռնում: Մենք տեսանյութերի դիտումներով առաջատար ենք Չինաստանում: Մոտ 250 միլիոն չինացիներ արդեն գումար են վաստակել՝ օգտագործելով մեր հավելվածը, նրանցից յոթ միլիոնը երկրի անապահով տարածքների բնակիչներ են: Բայց հիմա մենք ուզում ենք ընդլայնել մեր լսարանը Չինաստանից դուրս, մենք արդեն ներկայացված ենք Լատինական Ամերիկայում: Այժմ ցանկանում ենք աշխատել նաեւ ՇՀԿ երկրների, այդ թվում՝ մեր երկխոսության գործընկերների՝ Հայաստանի հետ: Ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ կարող ենք մարդկանց հետաքրքրել ոչ միայն Չինաստանի կյանքով, այլեւ չինացիներին հետաքրքրել զբոսաշրջային ուղղություն ընտրելու հարցում: Օրինակ, մենք աշխատում ենք ՇՀԿ երկրներում եւ դիտորդ երկրներում ՉԺՀ դեսպանությունների հետ՝ Kuaishou հավելվածի միջոցով այս երկրների հանդեպ չինացիների ուշադրությունը գրավելու համար: Չինացի զբոսաշրջիկների հոսքը կարող է օգնել այս տարածաշրջանների տնտեսությունների զարգացմանը»,- պատասխանեց Լյու Չժենը:

Պարույր Սինյավսկի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ