News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մեկնարկել են ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Կատարի, Սլովակիայի եւ Կիպրոսի գրավյալ հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ զորավարժությունները:

Sabah-ը հայտնում է, որ «Անատոլիական միջազգային Phoneix-2021 վարժանքները», որ անցկացվում են Քոնիա նահանգում, կտեւեն մինչեւ հունիսի 4-ը:

Զորավարժություններին կմասնակցեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ, E-7T ինքնաթիռներ, ANKA-S անօդաչու թռչող սարքեր, Casa CN-235 ինքնաթիռներ, ինչպես նաեւ AS-532 եւ T-129 ուղղաթիռներ:

Ադրբեջանը վարձակալությամբ է տվել Մի-17 ուղղաթիռ եւ երեք օպերատիվ խումբ, իսկ Կատարը Քոնիա է ուղարկել Agusta AW-139 ուղղաթիռներ եւ C-130 ու C-17 ինքնաթիռներ: Կիպրոսի գրավյալ հատվածից ուղարկվել է AS-532 ուղղաթիռ եւ մեկ մարտական հաշվարկ, իսկ Սլովակիան եւ ԱՄՆ-ը «բարեկամական վարժանքներին» մասնակցելու համար դիսպետչերական անձնակազմ են ուղարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ