News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նորվեգական դատարանը Tesla-ի արտադրողին պարտավորեցրել է Model S եւ Model X էլեկտրամեքենաների տերերին վճարել 16 հազարական դոլար Supercharger կայաններում դանդաղ լիցքավորման պատճառով, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Electrek պարբերականին։

Ծրագրային ապահովման թարմացումից հետո լիցքավորումը դանդաղել է։

«Եթե բողոքարկում չլինի, Tesla-ն ստիպված կլինի վճարել 16 հազարական դոլար երկրում էլեկտրամեքենա ունենալուց տուժած հազար մարդուց յուրաքանչյուրին։ Տուգանքը կարող է ավելի մեծ լինել, քանի որ նման դատական գործընթացներն այլ երկրներում դեռ մշակման փուլում են»,- նշում է պարբերականը։

2014թ. արտադրության «Model S 85»-ի տերերից մեկը պատմել է, որ սկզբում մեկ լիցքավորմամբ իր մեքենան անցնում էր 247 մղոն, բայց մայիսի 13-ի թարմացումից հետո՝ միայն 217 մղոն։

Ընկերությունում ասել են, որ թարմացման ծրագրի նպատակներից մեկը կուտակիչի պաշտպանությունն էր եւ դրա ծառայության ժամկետի երկարացումը։ Խնդիրն առնչվել է միայն «սեփականատերերի ոչ մեծ տոկոսի», հավաստիացրել է էլեկտրամեքենաներ արտադրողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ