News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, այլք։

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Մարտինա Շմիդտին նշանակման կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ավանդաբար Արդարադատության նախարարություն - ԵԽ երևանյան գրասենյակ համագործակցությունը եղել է գերազանց, իսկ փոխգործակցության լավագույն օրինակներից է համարել նաև Հայաստան - ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ գործընկերությունը։

Վերենա Թեյլորը շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին հանդիպման համար և, գնահատականի հետ համակարծիք լինելով, նշել, որ Արդարադատության նախարարություն - ԵԽ երևանյան գրասենյակ համագործակցությունը սերտ է, կառուցողական ու բաց։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել դատաիրավական բարեփոխումների կենսագործման, Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով փոխգործակցության զարգացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ