News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սա իներցիոն տնտեսական աճ է, որի հիման վրա չենք կարող խոսել ճգնաժամը հաղթահարելու կամ ներդրումների հոսքի մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի հրապարակած վիճակագրությանը։

Նշենք, որ նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին գրանցվել է 23.2%, իսկ առաջին չորս ամիսներին` 2.6%։

«Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն` ավելանում»,– գրել է Քերոբյանը։

«Այս աճը կանխատեսելի էր,  հաշվի առնելով, որ 2020թ. ապրիլն ամբողջությամբ լոքդաունի մեջ էր, բիզնեսը չէր աշխատում, այսինքն՝ զրոյի հետ համեմատելով հիմա կարող ենք ունենալ 23.2% աճ։ Իսկ եթե մենք համեմատենք 2019թ.–ի հետ, ապա պետք է մի կարեւոր հանգամանք հաշվի առնել, որ համադրելի գներով հնարավոր է նույնիսկ 2021թ. հունվար–ապրիլն ավելի ցածր լինի, քան 2019թ.–ի հունվար–ապրիլը, քանի որ մենք այս տարվա 4 ամիսների հաշվարկով ունենք 5,4% գնաճ։ Այս պահին բացարձակ թվերն ենք գնահատում, հաշվի չենք առնում ապրանքների գները։ 2019թ.–ին, օրինակ՝ շաքարավազը 40%–ով ավելի էժան էր, քան հիմա, բայց եթե մենք շաքարավազի շրջանառությունը պետք է իրար հետ համեմատենք, բնականաբար ճիշտ չի լինի՝  նման տարբեր գների պայմաններում։

Եթե այս ցուցանիշներով փորձում են հանրության մոտ դրական սպասումներ առաջացնել, դա  հասկանալի է, բայց շատ կարեւոր է, որ տնտեսական ցուցանիշների պատճառներն ուսումնասիրել։ Մենք այս տեմպը չենք կարողանալու պահել ամբողջ տարվա ընթացքում, անհրաժեշտ է տնտեսական որոշակի բարեփոխումներ, որը թույլ կտա այս աճը երկարաժամկետ ու որակյալ դարձնել»,– ասաց տնտեսագետը։

Տնտեսական ակտիվության աճն ըստ Սուրեն Պարսյանի՝ հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերությամբ, սակայն դրա հաշվին չենք կարող տնտեսություն պահել։

«Մենք լուրջ խորքային խնդիրներ ունենք, իսկ զուտ տվյալների մանիպուլյացիայով չենք կարող կասեցնել արտագաղթը, որը հասունացել է։

Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կլինեն ընտրություններից հետո, ունենալու ենք մեծ արտագաղթ, մարդիկ արդեն նախապատրաստվում են։ Պատահական չէ, որ հունվար–փետրվար ամիսների հաշվարկով, ֆիզիկական անձանց փոխանցումները դեպի ԱՄՆ–ը աճել է 80%-ով։ Մարդիկ ֆինանսական կամուրջներ են ստեղծում այլ երկիր տեղափոխվելու համար։ Մենք խնդիրներ ունենք, որոնք չեն վերացել։ Սա իներցիոն տնտեսական աճ է, որի հիման վրա չենք կարող խոսել ճգնաժամը հաղթահարելու կամ ներդրումների հոսքի մասին։

Այս ցուցանիշով չենք կարող բոլոր խնդիրները լուծել եւ էյֆորիայի մեջ ընկնել. ակնհայտ է, որ դեռեւս ունենք պահպանված ճգնաժամային միտում, սպառման ծավալների նվազում, բացասական սպասումներ, ինչն արտահերթ ընտրություններն ավելի են խորացրել, մարդիկ իրենց բիզնես նախագծերը սառեցրել են, հաշվի առնելով քաղաքական անորոշությունը»,– ընդգծեց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ նախարարի պաշտոնակատարի հայտարարությունը, թե երկնիշ տնտեսական աճ է լինելու՝ հիմնավորված չէ։

«Պետք է այդ աճն ապահովող ոլորտները նախանշի։ Եթե հույս ունեն, որ հանքարդյունաբերության հաշվին երկնիշ աճ են ապահովելու, ապա կարող եմ ասել, որ դա անիրականանալի է, շինարարության պարագայում եւս չեն կարող խոսել մեծ աճի մասին, քանի որ անշարժ գույքի շուկայում դեռեւս պահպանվում է անորոշություն, անշարժ գույքի գործարքների թիվը կրճատվել է, աշխուժություն չկա։ Իսկ արդյունաբերության մյուս ոլորտները դեռեւս չեն վերականգնվել։ Օրինակ, թեթեւ արդյունաբերության ոլորտում անկում կա նույնիսկ անցյալ տարվա համեմատ։

Առաջին եռամսյակում գյուղատնտեսությունը 1% անկում է գրանցել։ Նախարարի պաշտոնակատարը մինչդեռ հայտարարում է, որ գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, այդքան աջակցությունից հետո 1% անկում է գրանցվե՞լ։ Մնում է հասկանալ, թե այդ աջակցության արդյունավետությունը որքան է եղել, որ այդքան գումար են ծախսել եւ 1% անկում է գրանցվել»,– նշեց Պարսյանը։

Ինչ վերաբերում է հորդող ներդրումներին եւ աշխատատեղերի ավելացմանը, տնտեսագետն ասաց. «Եթե հորդող ներդրումներ կան, թող նախարարի պաշտոնակատարը ամեն օր գնա եւ կարմիր ժապավենները կտրի այս կամ այն բիզնեսների բացման արարողությանը, թող իր այցերով այդ ձեռնարկությունները ցույց տա, թող ինքն ապացուցի, որ նման ներդրումներ կան։ Հուսով եմ, որ հեռուստացույցերի գործարանի բացման նման չեն անելու, որ գնան ժապավենը կտրեն ու մի քանի ամիս անց այդ գործարանը գոյություն չունենա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ