News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում Վաշինգտոնի եւ Թեհրանի գործողությունները պետք է մանրամասն սինխրոնիզացվեն եւ համապատասխանեն գործարքի տառին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեքշաբթի օրը տարածված մեկնաբանության մեջ:

ԳՀՀՊ համատեղ հանձնաժողովի հովանու ներքո անցկացվող բազմակողմ խորհրդակցությունների հերթական փուլի մեկնարկը նախատեսված է երեքշաբթի օրը, նշել է դիվանագետը: «Հուսով ենք, որ միջուկային գործարքին մասնակցող բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների համախմբված ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առաջ շարժվել ընդառաջ քայլերի համաձայնեցման ուղով, որոնք Վաշինգտոնը պետք է նախաձեռնի՝ ԳՀՀՊ-ի խիստ պահանջները պահպանելու առումով, ինչը, իր հերթին, անհրաժեշտ պայմաններ կստեղծի Թեհրանի կողմից ինքնակամ պարտավորությունների հալեցման համար, որոնք կասեցվել էին ի պատասխան 2015-ի համապարփակ համաձայնագրերի եւ ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւի ամերիկյան կոպիտ խախտումների, ընդգծել է նա: «Կարծում ենք, որ ԱՄՆ-ի եւ Իրանի գործողությունները պետք է մանրամասն սինխրոնիզացվեն եւ լիովին համապատասխանեն ԳՀՀՊ-ի տառին»:

Զախարովայի խոսքով՝ միայն այդպես կարելի է վերադարձնել միջուկային գործարքի իրականացումը սկզբնապես համաձայնեցված շրջանակներ եւ այս գործընթացին վստահ հեռանկար տալ: «Կոչ ենք անում ԳՀՀՊ-ի բոլոր գործընկերներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ին բոլոր ջանքերը գործադրել այն բանի համար, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում հաղթահարվեն դրված խնդիրները»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Դիվանագետը նաեւ նշել է, որ Մոսկվան ողջունում է Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ ժամանակավոր «տեխնիկական ըմբռնումների» երկարաձգումը: «Ելնում ենք նրանից, որ դրանք [պայմանավորվածությունները] անհրաժեշտ քաղաքական տարածք են ստեղծում ինտենսիվ բանակցությունների շարունակման համար, որոնք ուղղված են իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ պլանի կայուն եւ լիարժեք իրականացմանը»,- ասել է Զախարովան: «Ստուգման ոլորտում Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի սերտ համագործակցությունը կարեւորագույն կայունացնող գործոն է, իրանական միջուկային ծրագրի կանխատեսելիության եւ թափանցիկության երաշխիք եւ դրա հետ կապված տարածման ռիսկերի բացակայության երաշխիք»:

Ապրիլի սկզբից Վիեննայում դեմ առ դեմ անցկացվող բանակցությունների մասնակիցները նշում են իրենց աշխատանքում կայուն առաջընթացը: Երեք աշխատանքային խմբերի փորձագետները մշակում են ապագա համաձայնագրի տեքստը, որի նպատակը ԳՀՀՊ-ի իրականացման վերսկսումն է՝ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների վերացումը (ու գործարքին ԱՄՆ-ի ապագա վերադարձը) եւ Իրանի միջուկային պարտավորությունների կատարումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ