News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ի գիտություն. հաշվի առնելով վերջին օրերին հանրության շրջանում իրարամերժ կարծիքներն ու տարաբնույթ մեկնաբանությունները «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի վերաբերյալ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը այն ապամոնտաժել է: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:

«Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջել նրա կառուցողական պահանջներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների պատասխանատուները տեղում ծանոթացել են բանալու տեսքով արձանի  պատկերներին ու գրություններին եւ արձանագրել, որ արձանը չի համապատասխանում նախապես ներկայացրած էզքիզին, որին էլ համաձայնություն էր տվել քաղաքապետարանը:

Ավելի ուշ քաղաքապետարանից հայտնել էին, ու Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլեւս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով:

Ստեփանակերտի բանալու տեսքով արձանի տարօրինակ խորհրդանիշերը ապամոնտաժվել են

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ