News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 7 թեկնածուների անունները, ում Պահապանների խորհուրդը թույլ է տվել առաջադրվել նախագահի պաշտոնում:

Նրանց թվում են Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Սեյեդ Իբրահիմ Ռայեսին, Իրանի նպատակահարմարության խորհրդի քարտուղար եւ  ԻՊԿ-ի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, Իսֆահան նահանգի նախկին նահանգապետ Մոհսեն Մեհր Ալիզադեն, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին, Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալիռեզա Զաքանին, Իրանի կենտրոնական բանկի (CBI) նախագահ Աբդոլնասեր Հեմաթին եւ խորհրդարանի փոխնախագահ Սեյեդ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին:

Չհաստատված թեկնածուները հնարավորություն ունեն բողոքարկելու այդ որոշումը: Նշենք, որ պահապանների կորպուսը, որը ստուգում է ընտրությունների թեկնածուներին, արգելել է նաեւ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությունը գալիք ընտրություններին: Խորհուրդը նաեւ որակազրկել է խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի եւ առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի թեկնածությունները:

Մի քանի թեկնածու, այդ թվում` Պաշտպանության նախկին նախարար Հոսեյն Դեհկանը եւ նավթի նախկին նախարար Ռոստամ Քասեմին, դուրս մնացին պայքարից` հօգուտ Ռայեսիի, նախքան Պահապանների խորհուրդը հայտարարեց նրանց որակազրկման մասին:

Ռեյեսին հայնի է որպես մրցավազքի ֆավորիտ: Նա հայտնի դարձել որպես աղքատների օգնական, երբ ղեկավարում էր Հազրաթ Ալի իբն-է Մուսսայի բարեգործական հաստատությունը, այնուհետեւ` որպես որպես կոռուպցիայի դեմ պայքարող գլխավոր դատական ​​մարմնի տեղակալի պաշտոնում, հաղորդում է Fars-ը:

Սեյեդ Իբրահիմ Ռեյեսին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2014-ից 2016 թվականներին, իսկ դատական ​​իշխանության ղեկավարի տեղակալ եղել է 2004-ից 2014 թվականներին: Նա նաեւ զբաղեցրել է Թեհրանի դատախազի ու դատախազի տեղակալի պաշտոնը 1980-90-ականներին:
Ռայեսին Իրանում հայտնի էր դարձել 2017 թվականին, երբ նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվեց «Պրինցիպիստների» կուսակցությունից: Նա պարտվեց գործող նախագահ Հասան Ռոհանիին:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Իրանում միաժամանակ տեղի կունենան 13-րդ նախագահական ընտրությունները եւ քաղաքների եւ գյուղերի ավագանիների 6-րդ ընտրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ