News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը խիստ ռեժիմ է պահպանում, ինչպես նաեւ պայքարում է քաղցրավենիքի նկատմամբ հակվածության դեմ: The Washington Post թերթը զրուցել է ավելի քան տասը մարդու հետ, որոնք Բայդենի մտերիմներն են՝ ստանալով հազվագյուտ հնարավորություն ծանոթանալ աշխարհում ամենահզոր մարդու կյանքի մեկ օրվա հետ:

79-ամյա Բայդենն ԱՄՆ ամենատարեց նախագահն է եւ սկսում է իր օրն անձնական մարզչի հետ ուժային մարզումներից, որպեսզի պահպանի ֆիզիկական ակտիվությունը: Նա նախընտրում է առողջ սնունդ՝ ապուրներ եւ աղցան ճաշին: Սակայն Բայդենը նաեւ քաղցրակեր է եւ պարբերաբար վայելում է Gatorade նարնջի հյութ եւ շոկոլադե թխվածքաբլիթ:

Օվալային աշխատասենյակում նա ունի անհատական փաթեթավորմամբ շոկոլադե թխվածքաբլիթներ եւ իրիսներ աղաջրով Dolle's-ից Դելեվերում, ուր նա մեկնում է հանգստյան օրերին: Նախորդ հարցազրույցներում նա ասել էր, որ չի կարող ապրել առանց սիրելի ուտելիքի՝ պաղպաղակի: «Նա ունի հնգամյա երեխայի ճաշակ»,- Post-ին ասել է Բայդենի խորհրդականը:

Բայդենը սիրում է զբոսնել Հարավային պուրակում կամ Ռոզարիայում, որպեսզի մաքուր օդ շնչի եւ ապահովի իր գերմանական հովվաշների զբոսանքը:

Ի տարբերություն Fox News-ի կողմնակից Դոնալդ Թրամփի՝ Բայդենը հաճախակի չի դիտում հեռուստատեսություն, սակայն նախընտրում է CNN հեռուստաալիքի «Նոր օրը» կամ MSNBC-ի «Առավոտյան Ջո»-ն մարզումների ժամանակ:

Օգնականները նկարագրել են նախագահին՝ որպես «բու»: Սովորաբար նա վերադառնում է Սպիտակ տան նստավայր երեկոյան 18-19-ին, որպեսզի ընթրի տիկնոջ՝ Ջիլի հետ նախքան խորհրդականների հետ զրուցելը:

Ամուսնական զույգն ունի ջերմ հարաբերություններ, մի քանի անգամ զրուցում է հեռախոսով: Հայտնի է, որ նա ընդհատում է ցանկացած զբաղմունքը, որպեսզի պատասխանի ընտանիքի անդամների հեռախոսազանգերին:

Ամեն գիշեր քնելուց առաջ նախագահը զանգահարում է իր որդուն՝ Հանթերին, որը տարիներ շարունակ պայքարել է թմրանյութից եւ ալկոհոլից կախվածության դեմ: The Post-ի աղբյուրները հայտնել են, որ եթե Հանթերը չպատասխանի զանգին, Բայդենը նրան հաղորդագրություն կուղարկի:

Շաբաթը մեկ անգամ նա ճաշում է իր փոխնախագահ Քամալա Հարիսի հետ՝ հետեւելով սխեմային, որը նա հաստատել էր Բարաք Օբամայի հետ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին չի հաստատել նախագահի մարզումների ռեժիմի մանրամասները երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ, սակայն կատակել է, որ «երբեմն դժվար է մրցել նրա հետ»՝ նկատի ունենալով նրա դիմացկունությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 9-ին ծնվել է աշխարհահռչակ ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչին
Լեոնարդո դա Վինչին առաջինն է ստեղծել քարտեզը՝ դրա լուսանցքներում նկարելով Վեսպուչիի դիմանկարը․․․
63 տարեկանում մահացել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը
1987 թվականից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային…
Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին
Պետք է համախմբվենք, կանգնենք Արցախում ապրող ժողովրդի կողքին...
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը
Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո...
Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել…
Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ, Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան
Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ