News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Մենք պահանջ ենք ներկայացրել, որ լքեն Հայաստանի սուվերեն տարածքը, բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ և պրովոկացիաներ են անում: Այս մասին Հանրային հեռուտաընկերության եթերում  ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Գործընթացը գնում է, որ այս ամբողջ ինֆորմացիան փոխանցենք ՀԱՊԿ-ին, քննարկումներ սկսենք, հասկանանք, թե իրավիճակին ինչ լուծում ենք տալու: Կեսօրի համեմատությամբ լարվածությունը նվազել է, բայց դա չի նշանակում, որ հանդարտություն է տիրում, լարվածություն կա: Այսօր արդեն սահմանին զոհ կա և սա ամբողջովին փոխում է իրավիճակը: ՀԱՊԿ-ը պետք է արագացնի գործընթացը, նաև առաքելություն ուղարկելու: ՀԱՊԿ-ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածք, որպեսզի առաքելությունը գնահատական տա: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի, նաև ՌԴ-ի հետ գործարկել ենք մեխանիզմները»,-ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի շփումների արդյունքում նաև համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը. «Դիրքորոշումն այդպիսին է և բոլորը, կարելի է ասել, կիսում են այդ դիրքորոշումը»:

ԱԽ քարտուղարը հավելեց. «Եթե մենք չկարողանանք արագ կարգավորում տալ խաղաղ դիվանագիտական ճանապարհով, ապա իրավիճակը մոտենալու է 4-րդ հոդվածում նկարագրված իրավիճակին և այդ դեպքում Հայաստանը նաև իր ՀԱՊԿ գործընկերների հետ ստիպված է լինելու այլ կերպ լուծել խնդիրը:Մենք շարունակում ենք հուսալ, որ խնդիրը հնարավոր է քաղաքական դիվանագիտական ճանապարհով լուծել»:

Նա նշեց, որ հանրության ակնկալիքները շատ արագ իրականություն չեն դարձել, բայց համոզված է, որ խնդիրը լուծում ստանալու է։

«Քանի որ ՀԱՊԿ շրջանակում գործընթացներ կան, մեր դաշնակիցների դիրքրոշումն է, որ խաղաղ, դիվանագիտական ճանապարհով կարող է հարցը լուծվել, այս միջադեպը ցույց է տալիս, որ սպառվում է խաղաղ և դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորություններն և ավելին ասեմ, ՀԱՊԿ 4-րդ հոդվածով ՀԱՊԿ-ին դիմելու իրավիճակ են ստեղծում և ՀԱՊԿ-ը այս հանգամանքը պետք է հաշվի առնի: Մենք շարունակում ենք հուսալ, որ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խնդիրը կլուծվի, եթե հանկարծ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հնարավոր չլինի, ստիպված ենք լինելու այլ գործիքներ կիրառել»:

Դիտարկմանը, թե Կառավարության տեսակե՞տն է, որ այն պետք է սահմանազատման աշխատանքին զուգահեռվի Արցախի կարգավիճակի քննարկումով, Գրիգորյանն ասաց․ «Մենք ասել ենք, որ զորքերը դուրս բերելուց հետո հնարավոր միջավայր է ստեղծել, որպեսզի այդ հարցերը սկսենք  քննարկել: Մենք գտնում ենք, որ այդ հարցերը փոխկապակցված են, Ադրբեջանի հետ մեր խնդիրները հնարավոր չէ առանձին քննարկել, բոլորը փոխկապակցված են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ