News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը մեզ ավելի ուժեղ եւ հզոր է դարձնում, եւ մենք կարող ենք դիմակայել տարբեր արտաքին մարտահրավերների ու սպառնալիքների: Այս մասին Երեւանում «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայկական հասարակությունում» համաաժողովի բացմանն ասաց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ համաժողովի խնդիրն է նաեւ հասկանալ, թե «ինչ կարող ենք անել մենք, Ռուսաստանի հավատարիմ բարեկամներս, հայկական գիտական եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներս, որքանով ենք պատրաստ արձագանքել ժամանակի պահանջներին, հայ-ռուսական ռազմավարական միությունը ամրապնդելու ժողովրդի ցանկություններին, դրան նոր ժամանակակից հնչեղություն հաղորդելուն, այն Հայաստանի Հանրապետության զարգացմանը, հայ հասարակության զարգացմանն ու բարգավաճմանը ծառայեցնելուն»:

«Մենք հասկանում ենք, որ այսօր մենք՝ գիտության, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներս, հրապարակախոսներս եւ լրագրողներս, կարող ենք եւ պարտավոր ենք շատ բան անել, ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի մեր Միության հակառակորդները չօգտագործեն տարբեր իրական կամ մտացածին պատրվակներ՝ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ վատթարացնելու համար, որպեսզի Հայաստանին միայնակ թողնեն իր թշնամիների հանդիման: Մենք ոչ մի կերպ չենք կարող մեզ թույլ տալ նման շքեղություն: Եւ այդ պատճառով ես հավատում եմ, որ հայ հասարակության լավագույն ներկայացուցիչները, որոնք Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ են հանդիսանում, մտադիր են փնտրել նոր, դեռեւս չօգտագործված հնարավորություններ՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը խորացնելու համար»,- հայտարարեց Արամ Սաֆարյանը՝ վերահաստատելով ջերմ եղբայրական անփոփոխ վերաբերմունքը հզոր Ռուսաստանի, նրա դիվանագետների եւ զինվորականների նկատմամբ, ովքեր գտնվում են Հայաստանի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենաշատ