News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Տեղյակ եք, որ այսօր առավոտյան միջադեպ ենք ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, եւ ես կարեւոր եմ համարում տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացրելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ: Իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ դրանք իրականացվել են զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինքն դրանք չեն արվել են դիվերսիոն նպատակներով: Այս գործողություններն արվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով: Իհարկե, հետագայում արդեն եղել է տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են: Հանգամանքներն, իհարկե, դեռ պետք է պարզվեն, բայց սա ըստ էության, գերեվարում չէ: Տեղի է ունեցել մեր զինծառայողների առեւանգումը ՀՀ տարածքից: Դուք տեղյակ եք, որ այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաեւ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ եւ հարցը հենց այս համատեքստում է: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար: Այս կարգի միջադեպօերը տեղի են ունյենում այն պատճառով, որ  ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող:

Պետք է արձանագրել, որ դեպքը տըեղի է ունեցել մեր տարածքում, մեր 6 զինծառայողները ունեցել են սահմանի կահավորման խնդիր, որը շարունակաբար տեղի է ունենում սահմանի ողջ երկայնքով: Շատ կարեւոր եմ համարում, որ այս դեպքի առիթով, որ հարցը ամենեւին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով:

Կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի եւ ԶՈՒ-ի դեմ օգտագործելու բոլոր փորձերը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց, որ վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերն արձանագրում են, որ սա ամենեւին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել մասնավորապես, Ադրբեջանի իշխանության կողմից. «Սա Հայաստանի ինքնիշխանությանը, տարծքային ամբողջականությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Սա այն պարագան է, որ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ  միջազգային լծակները իրադրությունը շտկելու եւ կարգավորելու համար: Մենք դրա համար բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու ենք:

Շատ կարեւոր է, որ հստակ տեղեկատվություն տրվի տեղի ունեցածի եւ դրա համատեքստի մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի այդ թվում հայկական լրատվական տիրույթում: Ես կարծում եմ, որ մեր հանրությունը այսօր առավել եւս պետք է համախմբված լինի մեր բանակի, պետական ինստիտուտների շուրջ, որ մենք  այս իրադրությունը հաղթահարենք»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց, որ պետք է հակառակորդի երկու նպատակներն արձանագրել եւ կառավարել. «Նպատակներից մեկն այն է, որ իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես սովորական բան: Երկրորդ սցենարին է հրահրել ռազմական բախում իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: Մենք այս երկու նպատակներից ոչ մեկին տուրք չպետք է տանք: Ադրբեջանի զինված ուժերն անվերապահորեն պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Երկրորդը, մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց, սադրանքների կառավարումը պետք է իրականացնենք շրջահայացորեն: ՀՀ Զինված ուժերը պետք է կատարեն սահմանների պահպանության եւ ամրության, տարածքային ամբողջականությունը պահպպանելու իրենց գործառույթները: Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնցում, ներվային եւ չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքները ամենեւին  տեղին չեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊՆ-ն շարունակում է կշտամբել ՀՀ օմբուդսմենին ոչ ճշգրիտ տվյալներ տարածելու մեջ
«Հավելենք, որ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ օմբուդսմենն ի պատասխան պաշտպանության նախարարի հարցին, թե ՀՀ որ տարածքում են աշխատանքն
Ոստիկանությունը 44-օրյա պատերազմը գնահատում է աղետալի ու վախենում ժողովրդական հուզումներից
Մինչ այդ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Երևանի քաղաքապետարանին իրազեկման դիմում էր ներկայացրել նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանում հավաքներ...
Մեկ անձից գնում՝ 988 մլն 250 հազար դրամ՝ «Եռաբլուր»-ում սև գրանիտե քարեր տեղադրելու համար
Կառավարության հատկացրած 988 մլն 250 հազար դրամը տրամադրվելու է «Ադանա» ՍՊԸ-ին՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի շիրմաքարերի համար…
Էրդողանը կրկին թիրախավորել է Հայաստանն ու հայությանը
44 օր տևած Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ականատես դարձանք երկերեսանի պահվածք…
Ադրբեջանում շարունակվում է Շուշիի «յուրացման» գործընթացը. ֆիլմը նվիրված է օկուպացված քաղաքին
Ադրբեջանում ակտիվորեն շարունակվում է օկուպացված տարածքներում հայկական ժառանգության ամբողջական ոչնչացման գործընթացը...
Ի՞նչ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար «3+3» ձեւաչափը. Պատգամավորի պարզաբանումը
Թուրքիան մշտապես ձգտել է ստանալ համանախագահի կարգավիճակ ԵԱՀԿ ՄԽ-ում...
Ամենաշատ