News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված  վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

«Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված  վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։

Ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել  Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման այն ճանապարհից. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների…
Երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում. աշխատանքները շատ կոնկրետ են. ՀՀ փոխվարչապետ
Դա երկաթգծի կառուցումն է այն հատվածներում, որոնք Հայաստանի Հանրապետությանն են…
ԵԽԽՎ-ի բանաձեւի տեքստում մեր պատվիրակության բոլոր փոփոխություններն ընդունվեցին, Ադրբեջանինը՝ մերժվեցին․ Ռուբինյան
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը․․․
Փորձագետ. Չնայած բոլոր հայտարարություններին՝ Բաքուն եւ Թեհրանը մեծ անվստահությամբ են վերաբերվում միմյանց
Թեհրանը չի կարող ամբողջությամբ անտեսել իրանական Ադրբեջանում հարաբերությունների սրման հետ կապված տրամադրություններն ու ապրումները...
ՄԻՊ-ը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հրատապությունը
Բրյուսելում Եվրոպառլամենտի պատգամավորների եմ ներկայացրել հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության...
ՌԴ ԱԳՆ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կկանխի սահմանային միջադեպերի առաջացումը
«Հանձնաժողովի ձեւավորումը եւ սահմանազատման գործընթացի մեկնարկը կարեւոր ներդրում կունենան Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում...
Ֆոտոռեպորտաժներ