News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ խորապես ցավում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ վերջին հակամարտության ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների համար միջազգային հետաքննություն սկսելու որոշման մասին:

«Այսօրվա գործողությունները սպառնում են վտանգել ձեռք բերված առաջընթացը», - ասվել է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարության մեջ:

Իսրայելը մերժել է, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ ողջունել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` միջազգային հետաքննություն սկսելու որոշումը հանցագործությունների վերաբերյալ, որոնք կարող էին տեղի ունենալ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում:

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի հետաքննությանը՝ համարելով այն «ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից կատարված հանցագործություններն արդարացնելու փորձ»:

ՀԱՄԱՍ-ի խոսնակը գործողությունն անվանել է «օրինական դիմադրություն» եւ կոչ արել «անհապաղ միջոցնել ձեռնարկել Իսրայելին պատժելու համար»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշում է կայացրել բաց միջազգային հետաքննություն սկսել Գազայում տեղի ունեցած վերջին բռնությունների, ինչպես նաեւ պաղեստինյան տարածքներում եւ Իսրայելում «պարբերական» խախտումների վերաբերյալ:

Բանաձեւը, որին կողմ է քվեարկել խորհրդի 47 անդամներից 24-ը, կհանգեցնի Մերձավոր Արեւելքում երկարատեւ հակամարտության ընթացքում չարաշահումների եւ դրանց «արմատական պատճառների» մանրակրկիտ ուսումնասիրության աննախադեպ աստիճանի:

Տեքստը, որը Պակիստանը ներկայացրել է Իսլամական համագործակցության կազմակերպության անունից, քննարկվել է խորհրդի հատուկ նիստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին, իսկ Իսրայելը որոշել է շարունակել պատերազմը
ՀԱՄԱՍ-ն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին...
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում. ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակասությունները աճում են
Այն, որ ԱՄՆ-ն չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս բանաձեւը...
Ամենաշատ