News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Rolls-Royce Motor Cars ընկերությունը ներկայացրել է Boat Tail շքեղ ավտոմեքենան, որն անվանել է «ամենաամբիցիոզը երբեւէ ստեղծվածներից», տեղեկացնում է CNBC-ն։

Boat Tail-ը չորստեղանի մեքենա է՝ մոտ 5,8 մետր երկարությամբ, հետնամասը նման է առագաստանավի տախտակամածի։ Արտադրվելու է ընդամենը երեք մոդել, գինը չի նշվում։

Յուրաքանչյուր Boat Tail անհատականացված է իր գնորդի համար։ Ընկերությունը չորս տարի համագործակցել է դիզայներների հետ՝ Coachbuild ծրագրի շրջանակում։

Boat Tail-ի համար մշակվել է ավելի քան 1800 նոր դետալ, որոնցից յուրաքանչյուրն ունի այնպիսի շքեղ առանձնահատկություններ, ինչպիսին են երկակի սառնարանը շամպայնի համար եւ պատվերով պատրաստված ժամացույցը, որը կարելի է կրել կամ միացնել մեքենային՝ օգտագործման համար։

Այն «հիասքանչ, հոյակապ ավտոմեքենա» անվանելով՝ Rolls-Royce-ի գլխավոր տնօրեն Թորստեն Մյուլլեր-Օթվեսն ասել է, որ հաճախորդը ներգրավված է եղել «ճանապարհի ամեն մի փուլում», եւ որ նման՝ պատվերով ավտոմեքենաների ստեղծումը «փորձ է, որը չի կարելի գնել փողով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ