News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետ քաշման գործընթացը, սպասում ենք, որ ԱՀԿ ՄԽ համանախագահները համապատասխան պայմանավորվածություն բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միանշանակ սկսենք զորքերի հետ քաշումը: Այս մասին Նորք-Մարաշում հայտարարել է ՀՀ վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել, որ անհետաձգելի քայլեր ձեռնարկվեն սահմանային լարվածությունը նվազեցնելու համար, ըստ էության առաջարկվել է, որ կողմերը զորքերը հետ քաշեն: Այս համատեքստում է արված հայտարարությունն անհետաձգելի քայլերի մասին: Շարունակությունն է կարևոր՝ ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ իրականացնել սահմանի դելիմիտացիա, դեմարկացիաԵս ուզում եմ ասել, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է գնալ այդ ճանապարհով, մենք պարաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետ քաշման գործընթացը, սպասում ենք, որ ԱՀԿ ՄԽ համանախագահները համապատասխան պայմանավորվածություն բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միանշանակ սկսենք զորքերի հետ քաշումը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Սոթք-Խոզնավար հատվածի մասին, որտեղ մայիսի 12-ից որոշակի լարվածություն ունենք:

Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո սկսել հենց այդ հատվածից սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները: Պատրաստ ենք նաև վերականգնել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով:Երևանը նաև ողջունում է գորիների վերադարձի վերաբերյալ կետը»,- ասաց նա:

Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել զորքերի ետ քաշման գործընթացը ու սպասում են ադրբեջանական կողմից հետ պայմանավորվածության ձեռք բերմանը:

Փաշինյանը նշեց,  որ Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում Հայաստանի սահմանների ճշգրտման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ