News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, Նորք-Մարաշի ՔՊ գրասենյակում կուսակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պատրաստ ենք լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու համար: Երբ համանախագահության շրջանակներում բանակցությունները լիարժեք վերականգնվում են, և սահմանների ճշգրտման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած բանաձևը գործարկվում է, դա, ըստ էության, դառնում է շատ կարևոր մի քայլ մեր ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների իրականացման համար: Այդ պատկերացումների մեջ անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունը: Մեզ պետք է իսկապես դարաշրջան, որտեղ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում կկարողանա հնարավորություն ունենալ խաղաղ զարգացման իր գործերով զբաղվել»,- ասաց նա::

Նրա խոսքով` անվտանգային համակարգի վերաբերյալ իրենց պատկերացումները իրենք արդեն հայտարարել են:

«Անվտանգության ոլորտում մեր թիվ մեկ գործընկերը ՌԴ-ն է, որի հետ ունենք Միացյալ զորախմբի և Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ պայմանագիր: ՀԱՊԿ-ը մեր հիմնական անվտանգային համակարգն է, որին մասնակցում ենք, և դա այսպես էլ պիտի շարունակի լինել: Մենք պիտի համագործակցենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ, պետք է համագործակցենք տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում նաև Վրաստանի հետ, որպեսզի կարողանանք ապահովել երկարաժամկետ կայուն խաղաղություն տարածաշրջանի համար: Երբ ասում ենք խաղաղ զարգացման դարաշրջան հայ ժողովրդի համար, նկատի ունենք ընդհանրապես տարածաշրջանի համար, որովհետև այս համատեքստում տարածաշրջանը հնարավոր չէ առանձնացնել»,- հավելեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ