News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Անվտանգության ողնաշարը բանակն է, որի վերականգնումը մի քանի բաղադրիչ ունի՝ բանակի կազմակերպվածությունը, համալրումը մարդկային ռեսուրսներով, հարաբերակացությունը ժամկետային և պայմանագրային զինծառայողների։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Սպիտակ համայնքի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Սա պետք է գնահատել, և այստեղ մենք շատ արագ կարող ենք վերականգնել։ Ես կարծում եմ՝ վեց ամսից մեկ տարի անց այդ բաղադրիչը մենք պետք է լուծենք։ Մենք պետք է այնքան մարդ ունենանք բանակում, որ սահմանի ողջ խտությամբ դիրքավորվենք, ոչ թե պատերազմելու, այլ նման խայտառակ իրավիճակներ չունենալու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ բանակը վերականգնելու համար հաջորդիվ պետք է հասկանալ, թե պատերազմում ինչ կորուստներ ենք կրել։

«Այսօր սրա անունը դրել են ռազմական գաղտնիք։ Ես մոտավոր պատկերացումներ ունեմ, որ առնվազն մի քանի միլիարդի զինտեխնիկայի կորուստ ենք ունեցել։ Այս ամենի վերականգնումը հնարավոր է բավական արագ, բայց հնարավոր է Ռուսաստանի հետ իսկական դաշնակցային հարաբերությունների շրջանակում։ Այս բաղադրիչը կունենա շատ արագ պայմանագրային լուծումներ և արդեն տեխնիկական հարցերը կմնան։ Պետք է ունենալ մի առաջնորդ, որի նկատմամբ կլինի վստահություն այս ամենը հանգիստ, կայուն իրավիճակի բերելու համար»,- ավելացրեց երկրորդ նախագահը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ