News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

Quantum Group ներդրումային ընկերությունը ոչ միայն առաջարկում է 9, 1 միլիարդ դոլար Lamborghini ընկերության համար, այլ նաեւ պատրաստ է բարձրացնել գնման մասին նախնական առաջարկը․ այժմ իտալական բրենդը պատրաստ են ձեռք բերել 11,5 միլիարդ դոլարով։
Quantum Group շվեյցարական ընկերությունը չի հրաժարվում Lamborghini-ն ձեռքբերելու փորձերից։ VW Group գերմանական կոնցեռնը, որի կազմում է իտալական ընկերությունը, հրաժարվում է վաճառել այն 7,5 միլիարդ եվրոյով (9.1 միլիարդ դոլար)՝ հայտարարելով, որ «Lamborghini-ն չի վաճառվում»։
Այժմ ներդրումային ընկերությունը բարձրացրել է իր նախնական առաջարկը 2 միլիարդ եվրոյով։ Լրացուցիչ գումարը նախատեսված էր անհրաժեշտ ներդրումներն ու աշխատեղերն ապահովելու համար։
«Մենք դեռեւս չգիտենք՝ արդյոք Quantum-ը բավարար չափով է պատրաստակամ բարձրացնել դրույքը շուրջ 26 տոկոսով, որպեսզի գերմանական ավտոարտադրողն ավելի մեծ պատրաստակամությամբ համաձայնվի վաճառել իտալական մակնիշը»մ-ասել է գերմանական կոնցեռնի ներկայացուցիչը։
Ներդրումային ընկերության առաջարկը ներառում է ոչ միայն Lamborghini բրենդի եւ Իտալիայում՝ Սենթ Ագաթեում դրա ձեռնարկության գնումը, այլ նաեւ ավտոսպորտի գծով դրա թիմի ձեռքբերումը։ Quantum-ը նաեւ ցանկացել է ստանալ հնգամյա համաձայնություն իտարական բրենդի մատակարարների հետ եւ ստեղծել մարտկոցների արտադրության կենտրոն Audi-ի հետ միասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում թղթե համարանիշեր կսկսեն թողարկվել մետաղականների սակավության պատճառով
Մոտ ապագայում խնդիրը չի լուծվի, եւ ավտոմեքենաների սեփականատերերին կտրվեն ժամանակավոր համարանիշներ...
Bentley-ի Flying Spur սեդանի հիբրիդային տեսակն արդեն հատուկ տարբերակ ունի
Նման սեդանի համար անգամ թափքի գույների ներկապնակ է ստեղծվել...
Ցրվել է էլեկտրամոբիլների մասին հայտնի միֆը
ICCT-ի հաշվետվության մեջ գնահատվել են 2021 թվականին ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հնդկաստանում եւ Չինաստանում գրանցված միջին չափսի հանրահայտ էլեկտրամոբիլների արտանետումների ծավալները...
Թոմ Հենքսը աճուրդի կհանի եզակի Toyota Land Cruiser-ը
Toyota Land Cruiser FJ40-ի գլխավոր զարդը առջեւի հատվածում Թոմ Հենքսի ստորագրությունն է:
Էլեկտրամոբիլների արտադրության ստարտափը 2,5 միլիարդ դոլար է հավաքել
Իր ընդհանուր կապիտալը հասցրել է 10,5 միլիարդ դոլարի․․․
Բրիտանացիները խնդրել են արգելել արագ վարելը
20's Plenty for Us կազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ արագության սահմանափակման համատարած խստացման...