Իրանի էկոնոմիկայի նախարար Ֆարհադ Դեջփասանդի եւ Իրաքի ֆինանսների նախարար Ալի Աբդուլ Ամիր Ալավիի գլխավորությամբ պատվիրակությունների հանդիպումների երկու փուլերի արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Թեհրանի եւ Բաղդադի միջեւ առավել սերտ առեւտրային կապեր հաստատելու մասին, գրում է Тasnim news¬-ը։
Արդյունքների վերաբերյալ համաժողովին ելույթ ունենալիս իրանցի նախարարը նշել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մաքսային խնդիրների լուծման, ինչպես նաեւ երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջեւ համագործակցությունը հեշտացնելու մասին։ Նա նշել է, որ Իրան ու Իրաքը նաեւ համաձայնեցրել են համատեղ ներդրումային ծրագրերին վերաբերող հարցերը, որոնք ուղղված են նոր արդյունաբերական համալիրների ստեղծմանը։ Քննարկվել է նաեւ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցման հնարավորություններն ընդլայնելու մասին հարցը։