News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինական «Տյանչժոու-2» բեռնատար տիեզերանավը կիրակի՝ մայիսի 30-ին, վաղն առավոտյան բարեհաջող միացել է «Տյանխե» ստեղծվող տիեզերակայանի բազային մոդուլի հետ։ Միացումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05.01-ին, գրում է DW-ը։

Ինչպես հաղորդում է ՉԺՀ-ի Ազգային տիեզերական վարչությունը, «Տյանչժոու-2»-ը տեղափոխել է դեպի մոդուլ սկաֆանդրներ, սարքավորում եւ վառելիք ուղեծրային կայանի համար, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։ Շինարարությունն ավարտելու համար կպահանջվի 11 արձակում եւ մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակ։ Ուղեծիր դուրս կբերվի երկու լաբորատոր մոդուլ, որոնք նույնպես կմիանան բազայինին, կարձակվի չորս բեռնատար եւ չորս կառավարվող տիեզերանավ։ Հունիսին «Շենչժոու-12» կառավարվող տիեզերանավը կտեղափոխի «Տենխե» երեք տիեզերագնաց ուղարկված սարքավորումը հավաքելու եւ միացումներն անելու համար։
«Տենխե»-ի ընդհանուր քաշը շինարարության ավարտից հետո կկազմի շուրջ 100 տոննա։ Այն մի քանի անգամ փոքր կլինի Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ)։ Չինական կայանն ունակ կլինի մշտապես ընդունել անձնակազմի երեք անդամներին։ «Տենխե»-ն չի նախատեսվում օգտագործել միջազգային ասպարեզում, սակայն Պեկինը պատրաստակամություն է հայտնել համագործակցել օտարերկրյա գործընկերների հետ տիեզերքի կառուցման գործում։
2024 թվականին ՄՏԿ-ի փակումից հետո «Տենխե»-ն կարող է դառնալ միակն ուղեծրային տիեզերակայանը։ Այդ կապակցությամբ NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը վերջերս հայտարարել էր, որ ՄՏԿ-ն, հնարավոր է, կշարունակի իր գործունեությունը նաեւ 2028 թվականից հետո։ ESA եվրոպական տիեզերական վարչությունն արդեն ուղարկել է իր տիեզերագնացներին Չինաստան «Տենխե» կայանում աշխատանքի վերապատրաստման համար։
Չինաստանը մտադիր է դառնալ հզոր գերտերություն ոչ միայն Երկրի վրա, այլ նաեւ տիեզերքում, ինչի ուղղությամբ նա բազմամիլիարդանոց գումարներ է ներդում, ընդգծում է AFP գործակալությունը։ Վերջերս ՉԺՀ-ն բարեհաջող ավարտել էր իր առաքելությունը դեպի Մարս․ երկու շաբաթ առաջ Կարմիր մոլորակի վրա վայրէջք էր կատարել «Չժուրոն» մարսագնացը։ Հունվարին Չինաստանը բարեհաջող ավարտել էր դեպի Լուսին առաքելությունը․ Երկիր մոլորակ էր վերադարձել երկու կիլոգրամ քաշով տարբեր նմուշառումներով խցիկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ