News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լուիզիանայում ատենակալները դատապարտել են տղամարդուն, որը պնդել է, որ կրակել էր իր հարեւանի ուղղությամբ 2019 թվականին, քանի որ հոգնել էր բարձր երաժշտությունից, գրում է Fox News պարբերականը։

Զեկույցների համաձայն՝ 72-ամյա Թոմաս Քենեդին մեղավոր է ճանաչվել երկրորդ աստիճանի սպանության փորձ կատարելու մեջ։ Քենեդին մոտեցել էր իր հարեւանի դռանը 2019 թվականի ապրիլին 45-րդ տրամաչափի Judge ատրճանակով եւ կրակել հարեւանի ուղղությամբ, հաղորդում է FOX 8-ը Նոր Օրլեանից։ «Ինձ հոգնեցրեց երաժշտությունը»,-ասել է Քենեդին քննիչներին, երբ զանգահարել է ոստիկանություն, որպեսզի հաղորդի հանցագործության մասին։ Ես վերցրել են ատրճանակն ու մոտեցրել նրան։ Ես հասկացրել են նրան, որ չեմ խաղում նրա հետ»։

Հարեւանը ողջ է մնացել եւ տեղափոխվել է հիվանդանոց։

«Դատապարտյալը ծիծաղում էր հարցաքննության ընթացքում, երբ արդեն կրակել էր իր հարեւանի ուղղությամբ»,-ասել է դատախազի օգնական Ջեյսոն Շաթանյեն։ «Նա կատակում էր։ Նա հանգիստ էր․․․ չկային հույզեր, զոհի մասին որեւէ հոգատարություն։ Մեղադրալի մատն ատրճանակի ձգանին էր, իսկ ատրճանակը՝ զոհի բերանում։ Դա անփութություն չէ, դա սպանության փորձ է»,-նշել էր նա:
Շաֆուրշ շրջանի ատենակալները շուրջ մեկ ժամ անց վճիռ են կայացրել, եւ Քենեդիին սպառնում է մինչեւ 50 տարի ազատազրկում առանց պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորության, հաղորդում է FOX 8-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ