News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեք տղամարդ է դատապարտվել Լոնդոնի ոստիկանության պատմության մեջ ամենախոշոր չափով կանխիկ առգրավելուց հետո․ 5.4 միլիոն ֆունտ ստերլինգն առգրավվել է Ֆուլհեմի բնակարաններից մեկում։ Sky News-ի հաղորդմամբ՝ հանցախումբը չգիտեր՝ ինչ անել այդքան կանխիկի հետ։

Գումարը հայտնաբերվել է՝ մահճակալի տակ պլաստիկից տոպրակների մեջ պահված եւ թափված գետնի վրա, հայտնում է ոստիկանությունը։ Նրանք նաեւ հավելել են, որ համավարակի պատճառով հանցագործների համար ավելի դժվար էր ազատվել կանխիկից։
Այդ բացահայտումն արվել է ոստիկանության կողմից ամբողջ Լոնդոնում զենքի կիրառմամբ հանցավորության եւ թմրանյութերի մատակարարման դեմ պայքարի երկարատեւ գործողություններից հետո, որոնց ընթացքում հայտնաբերվել էր փողերի լվացմամբ զբաղվող Սերգեյ Աուզինշան։

Անցած տարվա հունիսին եւս մեկ տղամարդ՝ Ռուսլան Շամսուտդինովը, նկատվել էր ծանր պայուսակներ դժվարությամբ տեղափոխելիս, երբ նա հեռանում էր Ֆուլհեմում բնակարանից։

Նա դրել էր պայուսակները կայանած մեքենայի մեջ, եւ երբ ոստիկանները կանգնեցրել էին նրան, դրանց մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ փող, հաղորդում է ոստիկանությունը։

Եւս մեկ ամիս անց բերման էր ենթարկվել Սերվան Ահմադին, որը նույնպես կրում էր փողերով պայուսակներ, իսկ ավելի շատ կանխիկ էր հայտնաբերվել Էդմոնթոնում նրա տանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ