News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքում հունիսի 20 -ին օծվել է հայկական նոր Սբ Հռիփսիմե եկեղեցին:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, օծման արարողությունից հետո եկեղեցում առաջին պատարագը մատուցել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային թեմի առաջնորդ  Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը:

Սբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է ճարտարապետներ Ալեքսանդր Գորոխովի եւ Էռնեստ Պողոսովի նախագծով: Եկեղեցու հոգեւոր հովիվը Տեր Գյուտ Ղահրամանյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ