News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2020թ. արյունոտ աշնան պատերազմից հետո մշակութային ցեղասպանության են ենթակվել Արցախի  եկեղեցիները: Թշնամու վերահսկողության տակ են  անցել Հադրութի և Շուշիի և Ասկերանի շրջանների որոշ գյուղերի հնադարյան եկեղեցիներ և պատմամշակութային կոթողներ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ թեկուզ կորցրել ենք Արցախի մեծ մասը, բայց մեր հայրենիքի փրկված հատվածում ունենք եկեղեցիներ ու պատմամշակութային կոթողներ, որոնք անարդարացիորեն ստվերում են մնացել: Այդ կոթողների շարքում է Ասկերանի շրջանի Ուլուբաբ գյուղի տարածքում գտնվող 13-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ եկեղեցին, որին բնակչությունը տվել է «Պտկես բերդ» անվանումը:

Մոտ 10 տարի առաջ վերականգնողական որոշակի աշխատանքներ են կատարվել, որոնք, սակայն, անավարտ են մնացել:

Այն տեղն ու դերը, որ ժամանակին ուներ Սբ. Գևորգ եկեղեցին Արցախի պատմամշակութային կյանքում, բացառիկ էր հատկապես այն առումով, որ դարեր ի վեր անվտանգության ազդանշանային հաղորդակցման կենտրոն էր՝ կապված բոլոր վանքերի հետ:

Եկեղեցին, ի տարբերություն գործող եկեղեցիների, երկար ժամանակ է՝ ուխտավոր չունի: Ելնելով այն իրողությունից, որ նվազել են մեր հավատավորների ուխտատեղիները և հատկապես հանրամատչելի ուխտատեղի ունենալու նպատակով ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նախաձեռնել է այցելություն Սբ. Գևորգ եկեղեցի՝ ուսումնասիրելու եկեղեցու և նրա հարակից տարածքի՝ դեպի եկեղեցի տանող ճանապարհի անցանելիության վիճակը:

Այցի ընթացքում պարզվել է, որ եկեղեցին պատված է ծառերի խիտ շերտով և այն իր նախնական ճարտարապետական տեսքին բերելու անհրաժեշտություն կա: Բացի դրանից  Ռև գյուղից մինչև եկեղեցի տանող լեռնային ճանապարհն (7 կմ) ունի վերանորոգման խիստ կարիք:

ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը, նախաձեռնելով վերոնշյալ ծրագիրը, անհրաժեշտ է համարում նախևառաջ եկեղեցու տարածքն ազատել ավելորդ ծառերից, որոնց արմատները մեծ վնաս են հասցնում շինությանը և ստվերի տակ պահում եկեղեցին՝ խաթարելով նրա տեսանելիությունն ու ազդանշանային հաղորդակցության համակարգի պատմական համբավը: Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կարևորել է նաև Ռև գյուղի վերաբնակեցումը բռնի տեղահանված մեր հայրենակիցներով:

ԱԺ նախագահին ուղեկցում էր աշխարհազորային հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արամ Ավագյանը:    

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ