News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Որեւէ խոչընդոտ չեմ տեսնում մեր բողոքների քննարկման եւ մեր համար դրական լուծման համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում պետք է քննվեր «Մարտի 1-ի» գործը կարճելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը, ինչը, սակայն հետաձգվեց։

«Դիմումը վերաբերում է դատախազական լիազորություններն իրականացնելուն։ Մենք նաեւ համապատասխն իրավական ակտերի նորմերը հակասահմանադրական տեսանկյունից վիճարկելու մասով միջնորդել էինք առաջին ատյանի դատարան։ Այդ նորմերը կիրառության ենթակա են նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, քանի Վերաքննիչը եւս պետք է ղեկավարվի այդ նորմերով՝ օրինական ուժի մեջ թողելու կամ բեկանելու առաջին ատյանի դատարանի դատական ակտը»,- նշեց դատախազը։

Ճշտող հարցին՝ այսինքն կա՞ հնարավորություն մեղադրանքը վերաորակելու, դատախազը պատասխանեց. «Ոչ միայն մեղադրանքը վերաորակվի, այլ նաեւ այս միջնորդություններն, ըստ էության, քննարկվեն եւ համապատասխան լուծում ստանան»։ 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու եւ քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 29-ին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ