News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Ընթացիկ բանակցությունները Վիեննայում իրանական միջուկային գործարքի վերագործարկման շուրջ կարող են բանակցությունների վերջին փուլը դառնալ, եթե առանցքային խնդիրները լուծվեն: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է Tasnim-ը:

Ըստ նրա՝ առանցքային հարցերի լուծումը կարող է Վիեննայում ընթացող բանակցությունները դրանք վերջին փուլի վերածել: Նա նաեւ նշել է, որ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններն առաջընթաց են գրանցել երեք աշխատանքային խմբերում, որոնք զբաղվում են միջուկային հարցերով, պատժամիջոցների վերացմամբ եւ համաձայնագրի իրագործման մեխանիզմներով՝ հավելելով, որ բանակցությունները հասել են «առանցքային հարցերի լուծման» փուլին:

Խաթիբզադեն շեշտել է, որ որպեսզի բանակցություններն արդյունքը տա, ԳՀՀԾ-ի հետ կապված բոլոր պատժամիջոցները եւ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցները պետք է վերացվեն:

Միացյալ Նահանգները ԳՀՀԾ-ից դուրս էին եկել 2018-ին եւ վերականգնել էին այդ համաձայնագրով չեղարկված տնտեսական պատժամիջոցները: Ի պատասխան՝ Թեհրանը կասեցրել էր համաձայնագրով նախատեսված իր մի շարք պարտավորություններ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Արեւմուտքի՝ միջուկային գործարքը չկատարելու մասին
Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է ուղարկել Գուտերիշին...
Բլինքեն. Իրանի հետ միջուկային բանակցությունները «չեն կարող անվերջ շարունակվել»
«Մենք տեսնում ենք, թե ինչի է պատրաստ Իրանը, եւ պատրաստ ենք վերադառնալ Վիեննա՝ բանակցությունները շարունակելու համար...
Պետդեպը հայտարարել է, որ Իրանը խնդրել է հետաձգել բանակցությունները Վիեննայում մինչ նախագահի երդմնակալությունը
«Մենք պատրաստ էինք շարունակել բանակցությունները, բայց իրանցիներն ավելի շատ ժամանակ են խնդրել՝ նոր նախագահի պաշտոնը ստանձնելու գործընթացի կարգավորման համար...
Հասան Ռոհանի. Իրանը ցանկության դեպքում կարող է հարստացնել ուրանը մինչեւ 90 տոկոս
«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը կարող է հարստացնել ուրանը 20 եւ 60 տոկոսով եւ նույնիսկ ...
Իրանը չի փոխանցի իր միջուկային օբյեկտներից տվյալներ ԱԷՄԳ-ին. դեսպան
Իրանը պահպանել է տեսախցիկների տվյալները բացառապես բարի կամքի հիման վրա, ոչ թե գործակալության առջեւ իր պարտավորությունների շրջանակում...
Իսրայելը փորձել է ազդել Իրանի հետ միջուկային գործարքի հանդեպ Բայդենի վարչակազմի մոտեցման վրա
Բենեթը եւ նրա նոր կառավարությունը նույնպես դեմ են գործարքին, բայց փորձում են ԱՄՆ-ի հետ փոխգործակցել այս հարցի շուրջ․․․