News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտնաբերել են Հիմալայներում բնակվող աշխարհի ամենահազվագյուտ կաթնասուններից մեկին: Խոսքը մեկ մետրից ավել երկարություն ունեցող ու 2.5 կգ քաշով հսկա սկյուռի մասին է:

Գիտնականներին այն հայտնի էր գրեթե 130 տարի, բայց նախկինում համարվում էր շատ հազվագյուտ տեսակ, որն ապրում է հիմնականում Պակիստանի հեռավոր հովիտներում, գրում է Daily Mail-ը:

Ավստրալիայից եւ Չինաստանից հետազոտողները հայտարարել են, որ հսկա բրդյա թռնող սկյուռերի հարակից երկու տեսակ ապրում է Հնդկաստանում եւ Չինաստանում:

Օգտագործելով բրդյա թռնող սկյուռերի թանգարանային մի քանի նմուշ եւ դաշտային արշավախմբերի տվյալները` թիմը հաստատեց, որ այս հսկայական մորթեղ սկյուռերը կազմում են տարբեր տեսակի երեք լայնորեն բաժանված պոպուլյացիա, որոնցից երկուսը նկարագրված են որպես նոր տեսակներ:

Դրանք կոչվել են տիբեթյան բրդե թռնող սկյուռ (Eupetaurus tibetensis) եւ Յունյանի բրդե սկյուռ (Eupetaurus nivamons):

Երկու նոր տեսակը փափուկ մորթուց հոյակապ սկյուռեր են, որոնք գենետիկորեն եւ անատոմիապես շատ տարբեր են բոլոր մյուս սկյուռերից: Եվ դրանք ապրում են «աշխարհի գագաթին»՝ Հիմալայներում եւ Տիբեթյան սարահարթում:

Սկյուռերն ապրում են մինչեւ 4800 մ բարձրությունների վրա եւ հանդիպում են հիմնականում մարդկանցով չբնակեցված տարածքներում: Դրանք աշխարհում ամենաքիչ հայտնի կենդանիներից են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ