News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանն ուժերի ներածին չափով օգնություն կտրամադրի Սիրիային՝ տնտեսությունը վերակենդանացնելու, բնակչության կյանքը բարելավելու, ինչպես նաեւ կորոնավիրուսային նոր տեսակի համավարակի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին  նախագահական ընտրություններում նրա հաղթանակի կապակցությամբ ուղղված շնորհավորական հեռագրում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը վճռականորեն աջակցում է Սիրիային՝ իր պետական ​​ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում, ուժերի ներածին չափ օգնություն կտրամադրի Սիրիային կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում` վերակենդանացնելով երկրի տնտեսությունը եւ իր ժողովրդի կյանքը»,- ասվում է երեքշաբթի Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության կողմից հրապարակված հեռագրում:

Սի Ցզինպինը նշել է, որ ՉԺՀ-ն նաեւ «կնպաստի չին-սիրիական համագործակցության նոր մակարդակի առաջխաղացմանը»:

Ուղերձում ասվում է, որ «Չինաստանը եւ Սիրիան ավանդաբար բարեկամ պետություններ են, Սիրիան առաջին արաբական երկրներից մեկն էր, որը դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատեց Չինաստանի հետ»: «Ես շատ եմ կարեւորում չին-սիրիական հարաբերությունների զարգացումը եւ պատրաստ եմ աշխատել նախագահ Ասադի հետ` դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 65-ամյակը երկկողմ կապերի էլ ավելի զարգացման եւ ավելի մեծ հաջողությունների հասնելու նպատակով օգտագործելու համար»,- ասել է ՉԺՀ նախագահը հեռագրում:

Մայիսի 27-ին Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Համմուդա Սաբագը հայտարարեց, որ Ասադը, ով ստացել է ընտրողների 95.1 տոկոսի աջակցությունը, հաղթել է մայիսի 26-ին կայացած նախագահական ընտրություններում: Նախագահության պաշտոնավարման ժամկետը, ըստ 2012 թվականի Սահմանադրության, յոթ տարի է: Նախորդ ընտրություններն անցկացվել էին 2014-ին, որոնցում Ասադը ստացել էր ընտրողների 88.7 տոկոսի աջակցությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ