News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չնայած բարձր պետական ​​պարտքին` Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի միջոցներ ձեռնարկել տնտեսությանն աջակցելու համար: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2020 թվականի պետական ​​բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը:

Ըստ նրա՝ 2020 թվականին տնտեսության հակաճգնաժամային աջակցության ծավալը շուրջ 215 միլիարդ դրամ է կազմել: «Հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են 5.4 տոկոսով, սակայն` ոչ միայն տնտեսության կրճատման պատճառով, այլ նաեւ այն պատճառով, որ պետությունը, նույնիսկ ճգնաժամային պայմաններում, փորձեց հեշտացնել հարկերի վճարման ռեժիմը բիզնեսի համար: Մասնավորապես, անցյալ տարվա ամռանը բիզնեսն ազատվեց եկամտահարկի նախավճարից՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար, եւ այն վճարեց միայն տարեվերջին: Այսինքն` վեց ամսվա տարկետում ստացավ»,- պարզաբանեց Կենտրոնական բանկի ղեկավարը:

Արդյունքում, ինչպես նշեց Գալստյանը, պարզվեց, որ տնտեսությանն աջակցելու պետական ծրագրերը ֆինանսական առումով 2.5 անգամ ավել են, քան նախկինում նախատեսված էր: Հաշվի առնելով այն, որ ճգնաժամի պայմաններում տնտեսությունը կրճատվել է, իսկ պետությունը լրացուցիչ միջոցներ է ծախսել բիզնեսին եւ քաղաքացիներին աջակցելու համար, պետական ​​պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, որը 2019-ի վերջին 49.9 տոկոս էր, այժմ հասել է 63.5 տոկոսի:

Իսկ այժմ, ըստ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, կառավարությունը պետք է գործողությունների ծրագիր մշակի, որպեսզի հաջորդ 5 տարվա ընթացքում պարտքի մակարդակն իջնի 60 տոկոսից ցածր:

«ՀՀ կենտրոնական բանկը խոստովանում է, որ ներկայիս բացառիկ պայմաններում պետության քաղաքականությունը լեգիտիմ է, եւ, հետևաբար, պետք է շարունակվի այն աջակցությունը, որն այսօր ցուցաբերվում է»,- եզրափակեց Մարտին Գալստյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ