News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՄ յոթ երկրներ՝ Բուլղարիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Խորվաթիան եւ Չեխիան, հունիսի 1-ից սկսել են տրամադրել պատվաստումների հավաստագրեր, որոնք նախատեսված են ԵՄ տարածքում ազատ տեղաշարժը հեշտացնելու համար: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի (ԵՀ) հայտարարության մեջ, որը երեքշաբթի տարածվել է Բրյուսելում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Արդեն այսօր յոթ անդամ պետություններ՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Խորվաթիան եւ Լեհաստանը, սկսել են տրամադրել ԵՄ առաջին հավաստագրերը, մինչդեռ մի քանի երկրներ որոշել են թվային հավաստագիրը գործարկել միայն այն ժամանակ, երբ բոլոր գործառույթները տարածվեն ամբողջ երկրում»,- նշված է դրանում:

Այսպիսով, ինչպես ընդգծում է ԵՀ-ն, այսօրվանից գործարկվել է տեխնիկական համակարգ, որը թույլ է տալիս պատվաստումների հավաստագրեր կիրառել: «ԵՄ հավաստագիրը առաջարկվել է Եվրահանձնաժողովի կողմից՝ այս ամռանը անվտանգ ուղեւորությունները վերսկսելու համար: Այն կլինի անվճար, անվտանգ եւ մատչելի բոլորի համար: Թվային կամ թղթային տարբերակով հասանելի լինելու դեպքում այն ապացույց կլինի այն բանի, որ մարդը պատվաստվել է COVID-19-ի դեմ, թեստի բացասական պատասխան ունի կամ ապաքինվել է վարակից»,- ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ:

Ակնկալվում է, որ կանաչ անցագրերի համակարգը լիարժեք կգործի մինչեւ հուլիսի 1-ը, երբ ԵՄ երկրների մեծ մասում սկսվում է արձակուրդների շրջանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ