News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Տարվույս ունիս 1-ին, Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ Եպիսկոպոս Բերբերյանը և թեմի ներկայացուցչական խորհրդի ատենապետ տիար Անդրե Կիսաջեկյանը Հայոց Ցեղասապանության ճանաչման հարցով հանդիպում ունեցան մայրաքաղաք Բրազիլիայի ազգային արդարադատության խորհրդի նախագահ Լուիզ Ֆուքսի հետ:

Բրազիլիայի թեմից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այդ, օրեր առաջ Անդրե Կիսաջեկյանը առաջնորդ սրբազան հոր հետ պատրաստելով անհրաժեշտ փաստաթղթերը հայաշատ Սան Պաուլոյից մեկնել էր մայրաքաղաք Բրազիլիա՝ հանդիպելով կառավարական թիմի մի շարք անդամների հետ:

Հանդիպումը տեղի ունեցավ zoom տարբերակով, քանի որ երկրում համավարակի շատ վատ տեսքը դեռևս պահպանվում է: Պահը կարևոր էր. առաջին անգամ մանրակրկիտ կերպով պետք է ներկայացվեր Հայոց Ցեղասպանության ճանաչմանը ուղղված շատ ու շատ մանրամասներ: Շատերիս է հայտնի, որ Հայոց Ցեղասապանության դառը հետևանքներից մեկը եղավ, որպեսզի շատ ու շատ հայեր իրենց հայրական տները լքելով հայտնվեն օտարության մեջ: Հայության մի զգալի մաս էլ իր առաջին ծիլերը գցելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հողում՝ զարգացման և ճանաչման մեծ գնահատանքի արժանացավ: Այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ գիտի թե ով է հայը, որն է նրա աշխատանքի գրավականը, ինչ է արել հայը բրազիլական պետության զարգացման գործում:

Հանդիպաման սկզբում Նարեկ սրբազանը Լուիզ Ֆուքսին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը հայ-բրազիլական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին առաջարկեց մոտիկից ծանոթանալ 100 և ավելի տարիներ առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված հայ ժողովորդի զանգվածային բնաջնջմանը ուղղված թուրքական վայրագություններին՝ խոստանալով վերջինիս, թե ինքը նույնպես կհամոզվի, որ այդ ժամանակ տեղի է ունեցել դարի ողբերգությունը: Նարեկ սրբազանը անդրադարձավ նաև Արցախյան վերջին պատերազմի օրերին գերևարված հայորդիների հրատապ հարցին՝ խնդրելով որպեսզի վերջինս առաջարկություններով հանդես գա Բրազիլական կառավարության կոնգրեսում:Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին հրավիրեց միասին մեկնել Հայաստան՝  նրան ծանոթացնելու Մայր Հայրենքիում ապրող հայությանը, ճանաչելու Հայաստանի մշակույթին՝ նպատակ ունենալով ամրացնելու երկու ժողովուրդների միջև երկար տարիներ ստեղծված ազնիվ և հոգևոր բարեկամությունը:

Մեծ գնահատանքի է արժանի նաև Անդրե Կիսաջեկյանի կատարած աշխատանքը  բրազիլահայ գաղութի կյանքում, նա իր անձնական ուշադրության և հոգածության տակ է պահում հայությանը վերաբերող կենսական նշանակություն ունեցող բազմապիսի հարցեր: Անդրե Կիսաջեկյանի անձնական միջոցներով առ այսօր տարրաբնույթ օգնություններ են ուղղվում դեպի Մայր Հայրենիք և դեպի Մայր Եկեղեցի:Արցախյան պատերազմի  ցավալի օրերին Անդրե Կիսաջեկյանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում համախմբելով մեծաթիվ հայերի բողոքի ձայն բարձրացվեց թուրքական դեսպանատան առջև, ինչպես նաև հումանիտար մեծ օգտակարություն բերեց Արցախահայությանը: Այս հանդիպման ժամանակ նա իր բողոքի խոսքով ներկայացրեց, որ աշխարհը ինչպիսի անտարբերություն է ցուցաբերում այսքան հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում հայության հետ:

Այս ծրագրի իրականցման գործում մեծ դեր ունեցավ նաև բրազիլահայ բժիշկ-պրոֆեսոր Սերժիո Հոթոթյանը:

Աստվածային շնորհով ենք լցված, որ այս նախաձեռնությունը անպայման կպսակվի արդարությամբ՝ հետագա ժողովուրդների կյանքում կանխելով նման չարիք և ոճրագործություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում Ղարաբաղի 27 հենակետերում
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են օբյեկտների ու տեղանքի ականազերծումը․․․
Հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն, որից 3–ը խաղաղապահների միջնորդությամբ է փոխանցվել հայկական կողմին
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1629 աճյուն...
Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ
զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական...
Ադրբեջանից եւ ԼՂ-ից հայ փախստականները դիմել են միջազգային հանրությանն ու ԵԽԽՎ-ին
«Կազմակերպությունները հիշեցնում են, որ Սումգայիթից, Գյանջայից, Բաքվից եւ Ադրբեջանի այլ քաղաքներից բռնի արտաքսման հետեւանքով մոտ 500 հազար հայ ստիպված է եղել լքել երկիրը 1988-1991թթ.: Հայ փախստականների մի մասը մեկնել է Եվրոպայի երկրներ, Ռուսաստան եւ ԱՄՆ:
ԱԺ փոխխոսնակի թեկնածուն փորձեց բացատրել՝ ինչպես է դարձել ռազմական գործողությունների մասնակից դրանց ավարտից հետո
Ի պատասխան՝ Արշակյանն ասաց, որ այդ շրջանում կար անհրաժեշտություն մարդկանց ներգրավել, եւ որ «ապրիլյան»-ի տակ ենթադրվում է ոչ միայն մարտական գործողությունների 4 օրը, այլ ավելի երկար շրջան:
Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով զորքերը կանգնած են այնպես, ինչպես տվյալ տեղանքի լանդշաֆտն է թելադրում. Եղոյան
Նորմալ է, որ ընդդիմությունը քննադատում է իշխանությունների. Ընդդիմության դեմ...
Ամենաշատ