News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ Դավիթ Գալստյանը  անարդարացի է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով Դավիթ Գալստյանի նախօրեին արված հայտարարությանը:

Ստորեւ ներկայացնում ենք Արթուր Թովմասյանի հայտարարությունը.

«Իմ ողջ գիտակցական կյանքում ցանկացել եմ, որ Արցախը դառնա օրենքի երկիր: Մի մարդ, որ հինգ անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և զբաղեցրել ԱԺ բոլոր պաշտոնները, ընդ որում կան պաշտոններ՝ մի քանի անգամ: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ Դավիթ Գալստյանը  անարդարացի է:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն առաջնորդվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջներին համաձայն:

Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել էր հրաժարականի դիմում, որի հիման վրա նույն օրը ես՝ որպես Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ, հանդես եմ եկել հայտարարությամբ, որում ասված էր. ««Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Կարծում եմ՝ ավելի քան  մեկ տարվա համատեղ աշխատանքի ընթացքում պետք է հասկանայիք, որ ես նեղ շրջանակների շահերի սպասարկող չեմ: Դա կփաստեն նաև ԱՀ և ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարները:  Եթե նեղ շրջանակների սպասարկող լինեի՝ ԱՀ մեծահարուստների շարքին կդասվեի:

Նողկում եմ երկու ձեռքով բարևողներից և կեղծ ժպտացողներից: Ես ընդդիմանում եմ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրողություններին և առկա իրականությանը, բայց ոչ երբեք՝ գերագույն դատարանի որոշմանը. գերագույն դատարանի որոշումը բեկանման ենթակա չէ: Գերագույն դատարանի որոշման մասին պաշտոնապես տեղեկացված չէինք:

Ես նվիրված եմ ընդհանուր շահերին, ոչ թե՝ անձի: Ի դեպ՝ դուք անձամբ տեղյակ եք, որ 2020թ. աշնանային պատերազմի օրերին նույն Արթուր Թովմասյանը հայտարարություններով հանդես էր եկել բոլոր խմբակցությունների շահերը պաշտպանողի անունից:

Օրենքով սահմանված կարգով և ժամկետում հարցը կընթացքավորվի «Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին պաշտոնապես տեղեկացվելուց հետո:

Ավելի վաղ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Դավիթ Գալստըյանը հանդես էլ եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ Արցախի ԱԺ նախագահը Հաշվեքննիչ պալատի նախագահի (Վահրամ Բաղդասարյանի-խմբ) լիազորությունների դադարեցման մասին հայտարարություն տարածել հիմք ընդունելով դատարանի որոշումը, այլ ոչ թե նրա դիմումը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը պարտավոր է առաջնորդվել օրենսդրությամբ. Արցախի ԱԺ պատգամավոր

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ