News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լսելով Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գաղափարները՝ մտածում ես, թե ինչպես մի երկրում կարող են երկու այդպիսի տարբեր երեւույթներ լինել, իսկ առաջինը նույնիսկ համախոհներ ունի: Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը:

Նման իրավիճակ Հայաստանում, ըստ նրա, նաեւ 1996-97 թվականներին էր: Երբ ընտրությունների կեղծումներից հետո թուլացավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը:

Նա պարզաբանեց, որ երկրում կան լեւոնիզմ եւ նիկոլիզմ. Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ «խաղաղություն» ցույց տալով մենք կարող ենք խաղաղ ապրել այս տարածաշրջանում, իսկ Նիկոլը լեւոնիզմի գաղափարական ժառանգությունն է:

«Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկ արեց երեք նախագահների դաշինք կազմելու մասին, այդ ժամանակ ազգային բեւեռն արդեն միավորվել էր: Նրանք հասկացան, որ եթե նիկոլիզմը եւ լեւոնիզմը չհանվեն Հայաստանից, մեր պետությունը գոյատեւելու շանս չի ունենա: Իր առաջարկով Տեր-Պետրոսյանը փորձեց պառակտել այս բեւեռը»,- հավելեց Եսայանը:

Նա պարզաբանեց, որ երբ պետությունը ծայրաստիճան թուլացած վիճակում է, դրանում սարսափելի իրադարձություններ են տեղի ունենում: Ըստ նրա՝ նույնն էլ հիմա է կատարվում:

ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ իրավապահ մարմիններ փաստացի չկան, նրանք բացառապես զբաղվում են Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտանգության ապահովմամբ:

«Նրա կողմնակիցները հավատում են իշխանությունների կողմից բարձրաձայնված դավադրության տեսություններին: Օրինակ, հավատում են, որ հողերը վարձակալության էին տրվել 30 տարի առաջ, բայց Ալիեւը չգիտես ինչու չցանկացավ վերցնել դրանք: Բայց երբ Փաշինյանը եկավ, նա հանկարծ որոշեց վերցնել այդ հողերը: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները ցանկանում են անհայտ կորած զինծառայողների հարազատներին կախվածության մեջ պահել իրենցից, որպեսզի նրանք հույսով ապրեն: Դա խոսում է այն մասին, որ ներկայիս ռեժիմն իր իշխանությունը պահելու համար կանգ չի առնում ոչ մի բանի առջեւ: Իսկ անհայտ կորած զինծառայողների ծնողները, ովքեր կարծում էին, որ ընդդիմությունը խանգարում է իրենց երեխաներին վերադարձնելուն, երեկ Երեւանում փակեցին փողոցները: Նրանք վերջապես հասկացան, թե ինչ են այս իշխանություններն իրենցից ներկայացնում»,- հավելեց Եսայանը:

Նա նշեց, որ դաշինքների եւ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներն ամեն ինչ անելու են՝ ընտրություններին կեղծիքներ թույլ չտալու համար:

«Կեղծիքների դեպքում մարդիկ կկրեն ամենախիստ պատիժը: Մեր դաշինքը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ: Սա, սակայն, ճիշտ չէ: Համոզված եմ, որ եթե Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տեսնեն, որ Փաշինյանը փորձում է ապօրինի մնալ իշխանությունում, նրանք դուրս կգան եւ կպահանջեն նրա հրաժարականը»,- եզրափակեց Դաշնակցության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ