News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունում ճանապարհորդության կանոնների համաձայնեցումը վերածվել է քաղաքականացված գործընթացի, եւ կանոնները շարունակում են «անկանխատեսելի» լինել: Այս մասին CNBC-ին հայտնել է Wizz Air բյուջետային ավիաընկերության գլխավոր տնօրենը:

«Կարծում եմ, որ Եվրամիությունը, որպես այդպիսին, ամբողջովին կազմալուծվել է. մենք չկարողացանք մշակել իրավիճակի կարգավորման միասնական միջոցներ եւ համաձայնվեցված մոտեցում, եւ այն դարձավ չափազանց քաղաքականացված գործընթաց», - ասել է Յոզեֆ Վարադին:

Եվրոպացիները ցանկանում են կրկին սկսել ճանապարհորդել: Այնուամենայնիվ, մտավախություններ կան, որ կարանտինային կանոնների անընդհատ փոփոխությունները եւ Covid-ի թեստ հանձնելու անհրաժեշտությունը ճանապարհորդությունից առաջ եւ հետո կարող են վախեցնել որոշ ճանապարհորդների:

Բացի այդ, Ֆրանսիան եւ Գերմանիան վերջերս սահմանափակումներ մտցրին դեպի Մեծ Բրիտանիա ոչ կարեւոր ուղեւորությունների համար, քանի որ այնտեղ տարածվել է կորոնավիրուսի՝ Հնդկաստանում հայտնաբերված ավելի վարակիչ տեսակը: Ոմանք կարծում են, որ այս քայլը կարող էր քաղաքական դրդապատճառներ ունենալ՝ Covid-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ կոշտ քննադատությունից հետո:  

Վարադին ասել է, որ Մեծ Բրիտանիայից ճանապարհորդների նկատմամբ սահմանափակումները օրինակ են այն բանի, թե ինչպես են քաղաքականացվում ուղեւորության կանոնները:

Ըստ նրա՝ Եվրոպայի նորմատիվ իրավական դաշտը շարունակում է մնալ բավականին փոփոխական եւ անկանխատեսելի: «Կարծում եմ ՝ սա իսկապես խնդիր է: Չկա ոչ մի վատ բան սպառողների եւ նրանց ճանապարհորդելու ցանկության մեջ: Խնդիրն այն է, որ կառավարությունը անկանխատեսելի բնույթի սահմանափակումներ է մտցնում», - հավելել է նա:

ԵՄ անդամները համատեղ քննարկել են, թե ինչպես ամռանը բացել իրենց տնտեսությունները զբոսաշրջիկների առջեւ: Սակայն, ի վերջո, որոշումներն ընդունվում են ազգային մակարդակում եւ կարող են տարբերվել եվրոպական ինստիտուտների առաջարկներից: Այնուամենայնիվ, Եվրամիության 27 անդամ երկրները աշխատում են հեշտացնել ճանապարհորդությունը ինչպես ԵՄ ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ