News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 30
Տեսնել լրահոսը

Կամչատկայի ափերի մոտ 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:

Ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16.30-ին: Դրա էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 138 կիլոմետր հեռավորության վրա՝ 31 կիլոմետր խորության վրա, հետեւում է երկրաֆիզիկական ծառայության կայքում տեղադրված հաղորդագրություններից:

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունից հայտնել են, որ Կամչատկայի երկրամասի բնակիչները երկրաշարժը չեն զգացել եւ չեն դիմել փրկարար ծառայությունների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ