News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցում տեղի կունենա «Ուկրաինայի հայկական եկեղեցական կազմակերպությունները պատմական հեռանկարում. Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակին ընդառաջ» միջազգային գիտագործնական համաժողովը՝ նվիրված Ուկրաինայում ՀԱԵ Ուկրաինական թեմի վերականգնման 30-ամյակին, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Համաժողովը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 28-ին Կիեւում, «Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցում։ Այն կազմակերպել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինական թեմը՝ «Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցի, Ուկրաինայի դավանաբանների ասոցիացիայի (ՈւԿԱ), Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) հետ համատեղ։ Միջոցառման թեմատիկան կընդգրկի Ուկրաինայում հայ համայնքի կրոնամշակութային կյանքի հարցերի լայն շրջանակ՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Համաժողովի նյութերը կհրապարակվեն առանձին ժողովածուով»,- նշվում է հաղորդման մեջ։

 Ինչպես պարբերականին հիշեցրել է պատմաբան Իրինա Գայուկը, Ղրիմում մշտական հայկական եկեղեցական կազմակերպության գոյությունն ամրագրված է XI-XIIդդ. բյուզանդական փաստաթղթերում։ XIV դարում արդեն հայտնի էին Ղրիմի հայկական եպիսկոպոսությունը եւ Բոլոր Հյուսիսաց կողմանց արքեպիսկոպոսությունը։ «Հետագա հեղինակները հիշատակում են Կիեւում հայկական արքեպիսկոպոսության գոյության մասին, բայց 1364թ. Լվովի հայկական եպիսկոպոսական տաճարի կաթողիկոսի կոնդակի հաստատումից հետո Կիեւն անցնում է նրա իրավասության տակ։ Լվովի հայկական եկեղեցուն էին ենթարկվում Վլադիմիրի, Լուցկի, Կիեւի, Կամենեց-Պոդոլսկի, Սերետի, Սուչավայի, Բոտոշանի եւ Ենկի-Սալայի հայկական թեմերը»,- նշել է գիտնականը։

Պարբերականը հիշեցնում է, որ այժմ Ուկրաինայում գոյություն ունեն մոտ 30 թեմեր եւ ավելի քան տասը գործող եկեղեցիներ։ Տարբեր շրջաններում կառուցվում է եւս 5 եկեղեցի։ Վերականգնման փուլում են միջնադարյան երկու եկեղեցիներ։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրայնացման ուղղությամբ։ Ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ։ «Մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությամբ եւ հնարավոր ամեն բան անում ենք պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգության պահպանման ու հանրայնացման համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ