Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic Holdings տիեզերանավերի ընկերությունը հետազոտող Քելլի Հերարդիին կուղարկի տիեզերք՝ բժշկական նոր տեխնոլոգիաները փորձարկելու համար, հաղորդել է Reuters-ը:
Տիեզերագնացության միջազգային ինստիտուտի հետազոտող Հերարդին կաշխատի որպես կրող հզորության մասնագետ եւ փորձարկումներ կկատարի շարժական սենսորային համակարգերի եւ ներարկիչների կոնստրուկցիաների հետ՝ տիեզերքում օգտագործելու համար:
Ակնկալվում է, որ մայիսին օդաչուով առաջին տիեզերական թռիչքից հետո Virgin Galactic-ը կանցկացնի եւս մի քանի փորձնական թռիչքներ, այդ թվում` Իտալիայի ռազմաօդային ուժերի եւ NASA-ի գիտնական Ալան Ստերնի հետ համագործակցությամբ: