News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխությունը լուրջ ռիսկեր է ստեղծում ֆինանսական համակարգի կայունության համար, CNN Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՀ դրամավարկային եւ կապիտալի շուկաների վարչության տնօրեն Թոբիաս Ադրիանը:

«Կլիմայի ճգնաժամը զարգանում է դանդաղ, բայց պոտենցիալ աղետալի»,- ասել է Ադրիանը: Նա նշել է, թե ինչպես են Բահամյան կղզիների, Ֆիլիպինների եւ այլ երկրների տնտեսությունները վերջին տարիներին տուժել փոթորիկներից եւ թայֆուններից: «Շատ երկրներ կան, որտեղ կլիմայական աղետը ֆինանսական համակարգի համար էլ է աղետալի»,- ասել է նա: «Նույնիսկ եթե չեք հավատում, որ սա հիմնական սցենարն է, այնուամենայնիվ, հակառակ զարգացման լուրջ ռիսկ կա: Իսկ ռիսկերի կառավարումը երաշխիք է, որ նույնիսկ վատագույն դեպքում կարող եք գոյատեւել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ