Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը քննարկել են Հայաստանի ամենահարավային մարզում տիրող իրավիճակը, այդ թվում` իրավիճակը սահմանամերձ շրջաններում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում:
Ռուս դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն իր դաշնակցային պարտավորությունները կատարելու շրջանակներում զգալի ներդրում ունի եղբայրական Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Մասնավորապես, ավելացվել է Ռուսաստանի սահմանապահ զորքերի թիվը, զգալի նյութական, տեխնիկական եւ ֆինանսական միջոցներ են տրամադրվել նրանց գործունեությանն աջակցելու համար: