News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաթարին մեղադրել են Սիրիայում ահաբեկիչներին ֆինանսավորելու համար փողերի բազմամիլիոնանոց լվացման մեջ, հաղորդում է Daily Mail-ը:

Սիրիացի ինը քաղաքացի դատական հայց է ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան՝ պահանջելով փոխհատուցել մահապատժի սպառնալիքի ներքո ստիպողաբար պահելու եւ խոշտանգելու վնասը, որը նրանց հասցրել են իբրե Քաթարից ֆինանսավորվող ահաբեկիչների խմբավորումները: Տուժածները մեղադրել են երկրի առաջատար քաղաքական գործիչներին, գործարարներին, բարեգործական եւ ոչ առեւտրային կազմակերպություններին մասնավոր գրասենյակ եւ երկու բանկեր օգտագործելով հարյուր միլիոնավոր դոլարներ «Ան Նուսրա» խմբավորմանն ուղղելու մեջ, որն ընդգրկված է Ռուսաստանում արգելված «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության կազմում:

Համաձայն դատարանում ներկայացված փաստաթղթերի՝ Քաթարի իշխանությունները կազմակերպել են Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում ահաբեկիչներին ակտիվորեն սատարելու եւ ֆինանսավորելու անօրինական համակարգ: Նշվում է, որ փողերը փոխանցելու համար կիրառվել են շինարարության եւ անշարժ գույքի վերաբերյալ պահմանագրերն ուռճացված գներով կնքելու խարդախություններ, ինչպես նաեւ սիրիացի աշխատողներին հավելավճարների շուրջ ապօրինի գործարքներ: Ահաբեկիչներին ֆինանսավորելու գործում աջակցության մեջ մեղադրել են նաեւ երկրի խոշորագույն բանկերին՝ Qatar National Bank-ին եւ Doha Bank-ին:

Ինչպես հաղորդում է պարբերականը, բոլոր կասկածյալները հերքում են իրենց հասցեին ուղղված մեղադրանքները: Նշվում է, որ հետաքննությունը կշարունակվի համոզիչ ապացույցներ ներկայացնելու դեպքում:

2017 թվականին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտարարել էին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Այդ երկրների ներկայացուցիչները մեղադրել էին Դոհային արաբական պետություններում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ: Ավելի ուշ բոյկոտին միացել էին նաեւ Եմենը, Լիբիան, Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան, Կոմորյան Կղզիները: 2021 թվականի հունվարին արաբական երկրները հայտնել էին Քաթարից դիվանագիտական շրջափակումը հանելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ