News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե Վիվա–ՄՏՍ–ի բաժանորդ եք եւ երաժշտությունը Ձեր առօրյայի անբաժանելի մասն է, ապա «IMUSIC» երաժշտական հավելվածը հենց Ձեզ համար է։ Իսկ եթե կանխավճարային «X», «Y», «Z» եւ հետվճարային «X», «Y» սակագնային պլաններից որեւէ մեկի բաժանորդ եք, ապա առավելությունն ավելի քան ակնհայտ է:

Վիվա–ՄՏՍ–ի եւ «IMUSIC»–ի միջեւ բացառիկ համագործակցությանը նվիրված միջոցառումը հյուրընկալել էր հայկական շոու-բիզնեսի, գործարար աշխարհի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Համագործակցության նպատակն է Վիվա–ՄՏՍ–ի բաժանորդներին ապահովել որակյալ երաժշտական բովանդակությամբ, ինչպես նաեւ հնարավորություն տալ բացահայտելու կամ արթնացնելու յուրաքանչյուրի ներսում թաքնված DJ-ին։

IMUSIC հավելվածի միջոցով երաժշտություն լսելիս՝ Վիվա–ՄՏՍ–ի սակագնային «X», «Y» ու «Z» պլանների շրջանակներում տրամադրվող ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ բաժանորդի կողմից IMUSIC-ի օգտահաշիվ հեռախոսահամարով մուտք գործելու եւ ակտիվացված փաթեթ ունենալու դեպքում: Վիվա-ՄՏՍ–ի մյուս սակագնային պլանների բաժանորդների՝ հավելվածից օգտվելու ընթացքում սպառված ինտերնետի արժեքը հաշվարկվում է ընթացիկ սակագնային պլանի հիման վրա։ IMUSIC երաժշտական հավելվածի մյուս առավելությունն էլ այն է, որ ի տարբերություն ուրիշ շատ երաժշտական հավելվածների՝ այս հավելվածի բաժանորդրության համար վճար նախատեսված չէ:

«IMUSIC» հավելվածի միջոցով հնարավոր է վայելել սիրելի կատարումները բարձր որակով՝ HQ սթրիմինգով, ստեղծել երաժշտական նախասիրությունների անհատական ցանկ եւ կիսել այն այլ օգտատերերի հետ, որոնել նախընտրելի կատարումները՝ արագ ու պարզ եղանակով, տեղեկանալ նորույթներին եւ երաժշտական աշխարհի նորություններին, հետեւել մյուս օգտատերերի, ինչպես նաեւ կատարողների, բրենդերի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների անձնական էջերի թարմացումներին, լսել սիրելի ժանրի երաժշտություն՝ 24/7 հասանելի՝ 6 ռադիոներից մեկով։ Հնարավորությունների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Հավելվածից օգտվելը պարզ է եւ անչափ հարմարավետ: Ընդամենն անհրաժեշտ է ներբեռնել «IMUSIC» հավելվածը iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար, ակտիվացնել ծառայությունը՝ մուտքագրելով բջջային հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն: Այնուհետեւ պետք է մուտքագրել ստացված հաստատման կոդը՝ ծառայության ակտիվացումն ավարտելու համար:

«Վիվա-ՄՏՍ-ի թվային փոխակերպումը շարունակվում է, ինչը ենթադրում է ոչ միայն ձայնային ու ինտերնետ ծառայությունների, այլեւ բազմապիսի լուծումների ու հավելվածների տրամադրում: Մեր գործընկերների հետ միասին այսօր ներկայացնում ենք «IMUSIC» հավելվածը, որի հիմքում արհեստական բանականությունն է, ինչը հաշվի է առնում օգտատիրոջ նախասիրությունները: Ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտն ընթանում է այս ուղղությամբ եւ Վիվա-ՄՏՍ-ը, որպես նորարարության առաջատար, անմասն չի մնում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

««IMUSIC»–ը, կարելի է ասել, լավ պայմաններում է ծնվել: Նախ՝ հիմնադրվեց «Naghashyan Solutions» ՏՏ ընկերությունը, որի նախագծերից մեկը դարձավ հենց «IMUSIC»–ը։ Ուրախ ենք հետեւել ու տեսնել, թե ինչպես է զարգանում «IMUSIC»–ը՝ ավելացնելով հարթակի հնարավորություններն ու մեծացնելով համագործակցությունների շրջանակները։ Շատ ուրախ ենք, որ այսուհետ համագործակցելու ենք նաեւ Վիվա-ՄՏՍ–ի հետ։ Վստահ ենք, որ մեր համատեղ աշխատանքն էլ ավելի մեծ առավելություններ կբացի մեր օգտատերերի ու բաժանորդների համար », - նշել է «IMUSIC»–ի հիմնադիր – տնօրեն Լեւոն Նաղաշյանը։

Մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.mts.am, www.imusic.am, զանգահարել (60) 70-10-20 հեռախոսահամարին կամ՝ գրել [email protected]; [email protected] էլեկտրոնային հասցեին:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) եւ ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում եւ Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք՝ www.mtsgsm.xn--com-ohe

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ