News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունիսի 1-ից 3-ը Երևանում անցկացվեցին ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ անցկացվելիք «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ծառայությունների ղեկավարներ, Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի, Ղրղըզստանի, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների, Տաջիկստանի նախագահին առընթեր թմրանյութերի վերահսկման գործակալության եւ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը ողջունեց ներկաներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք։

Երկու օր տևած շտաբային բանակցությունների ընթացքում քննարկվեցին եւ հաստատվեցին վարժանքների անցկացման հիմունքները եւ կարգը, զորավարժությունների ղեկավար կազմը, զորավարժություններում ներգրավվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային զորամիավորումների կազմը, զորավարժությունների տարածք ժամանման ժամկետներն ու կարգը, ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների օպերատիվ շտաբի տեղակայման կարգը, ինչպես եւ զորավարժությունների համապարփակ ապահովման հարցեր:

ՀՀ տարածքում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում երկու փուլով կմշակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների պրակտիկ գործողություններ` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների կիրառմամբ:

Բանակցությունների ավարտին կողմերը ստորագրեցին համապատասխան արձանագրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ