News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակումն առ այն, թե իբր ընկերությունը ներգրավված է նախընտրական քարոզարշավին կամ քաղաքական գործընթացներին, իր ամբողջ բովանդակությամբ իրականությանը չի համապատասխանում, լիովին կեղծ է ու շինծու:

Ընկերության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Վիվա-ՄՏՍ-ն իր ավելի քան 15-ամյա գործունեության ողջ ընթացքում, ի հեճուկս նմանօրինակ լուրերի ու անհիմն մեղադրանքների, արդեն իսկ ապացուցել է, որ երբեւիցե չի ներգրավվել քաղաքական գործընթացներին կամ քարոզարշավներին: Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարեւոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ եւ ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ավելի քան 1200 աշխատակից, որոնք ունեն ընտանիք, ազգականներ, բարեկամներ, ընկերներ, հարեւաններ: Հասարակության ցանկացած անդամ ինքը կարող է հետաքրքրվել ու ստուգել նախընտրական քարոզարշավին կամ քաղաքական գործընթացներում կազմակերպության ներգրավվածության մասին վերը նշված պնդումների իսկությունը:

Վիվա-ՄՏՍ-ը նաեւ հարկ է համարում տեղեկացնել, որ համավարակի առաջին իսկ օրվանից ընկերությունն աշխատում է հեռավար եղանակով եւ բացառությամբ հերթապահություն իրականացնող տեխնիկական փոքրաթիվ անձնակազմի ու սպասարկման կենտրոնների աշխատակիցների, գերակշռող մասն աշխատում է տանից:

Վիվա-ՄՏՍ-ը հորդորում է զերծ մնալ իր բարի համբավն արատավորելու անպատվաբեր ու անարդյունք փորձերից: Միաժամանակ՝ նմանօրինակ լուրեր տարածողներին ընկերությունն առաջարկում է հանրությանը ներկայացնել որեւիցե ապացույց կամ փաստ, որ ընկերությունն իր աշխատակիցների շրջանում իրականացնում է քաղաքական քարոզարշավ կամ որեւիցե ձեւով ներգրավված է քաղաքական գործընթացներում:

Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը մշտապես եղել է բաց ու թափանցիկ եւ շարունակում է մնալ այդպիսին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ